Խիղճը

Կար-չկար մի մարդ կար: Այդ մարդը անխիղճ էր: Նա ոչ ոքի չէր սիրում, անգամ   իր որդուն: Որդին ամեն ինչ անում էր, որ հայրը նրան սիրեր, բայց չէր ստացվում ոչինչ:Մի օր որդին սաստիկ հիվանդանում է , ընկնում հիվանդանոց :Մեծ  գումար էր անհրաժեշտ, որ տղային բուժեին: Հայրն ընկնում է դռնեդուռ, օգնություն խնդրում մարդկանցից, որ գումար գտնի: Բոլորը խղճում են նրան, քանի որ նրա տղան շատ սիրված ու բարի էր: Այս մարդը գնում է եկեղեցի, ներողություն խնդրում իր չարության, անխղճության համար,և խնդրում Աստծուն, որ իր որդին առողջանա: Նաև խոստանում է, որ շատ կսիրի ու էլ  երբեք որդուն մենակ չի թողնի: Մի  քանի օրից որդին առողջանում է, իսկ անխիղճ հայրը՝ բարիանում: Նա շնորհակալություն է խնդրում Աստծուց իր աղոթքները լսելու համար:Եվ հայրը ասում է

– Ես քեզ երբեք միայնակ չեմ թողնի տղաս: Ասում է հայրը որդուն:

-ես էլ քեզ հայրիկ,: Ասաց տղան: Եվ նրանք սկսեցին երջանիկ ապրել և իրարից չէին բաժանվում: