C
- Matt and Chuck both play the guitar in the band- False
- Two people in the band are not from Birmingham – False
- Chuck is From a City called Coventry -False
- All the people in the bend are 18 – False
- Are we anole is an old song – False
C
Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից: Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1. Խուճապի չմատնվե՛ս:
2. Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3. Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4. Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:
5. Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:
Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը
Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր:
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:
Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:
Դասարանական առաջադրանքներ
Պատասխանել հարցերին
Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում
Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը։
Կրակմարիչ, ջուր
Լրացուցիչ տնային առաջադրանք
նախ կփակեի գազի փականը, կբացեի պատուհանները, Եվ տանից դուրս կգաի։
պինդ, հեղուկ և գազային։
բնական գազը և ջրածին։
1․ Լրացրու ազատ վանդակները և պարզիր աղյուսակի կախումը ուղի՞ղ, թե՞ հակադարձ համեմատական է։
x | 2 | 4 | 20 | 20 |
y | 50 | 25 | 5 | 5 |
x | 5 | 3 | 2 | |
y | 48 | 80 | 30 |
x | 12 | 18 | 25 |
y | 36 | 54 | 75 |
Գտիր y = rx հավասարման մեջ համեմատականության գործակիցը.
r = 3
Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը։
1838 թվականին կրոնի բաժանումը չորս մեծ խմբերի՝ քրիստոնեություն, հուդաիզմ, իսլամ և հեթանոսություն, զգալիորեն բազմապատկվում է Ջոսիան Քոնդերի՝ «Մարդկության շրջանում այժմ գոյություն ունեցող բոլոր կրոնների վերլուծական և համեմատական տեսանկյուն» աշխատության մեջ։ Քոնդերը չնայած իր աշխատության մեջ դեռ պահպանում էր կրոնի չորս տեսակի բաժանումը, բայց ուսումնասիրելով մանրամսները՝ նա միավորում է շատ պատմական աշխատանքներ, որպեսզի ստեղծի ժամանակակից արևմտյան պատկեր հիշեցնող ինչ-որ բան։
1883 թվականին աշխարհի քարտեզը բաժանված էր գույների, որոնք ներկայացնում էին քրիստոնյաներին, բուդդիստներին, հինդուսներին, մուսուլմաններին և հեթանոսներին:
19-րդ դարի սկզբին՝ մոտավորապես 1780-1810 թվականներին, լեզվական կտրուկ փոփոխություն է տեղի ունենում. կրոն բառի փոխարեն, որը հոգևորականության հոմանիշն է, հեղինակները սկսում են օգտագործել կրոններ բառը՝ ի նկատի ունենալով քրիստոնեությունը և երկրպագության այլ ձևերը։ Այդ պատճառով էլ Հաննա Ադամսի վաղ հանրագիտարանը, օրինակ, փոխում է իր անվանումը՝ Տարբեր Աղանդների Այբբենական համառոտագրից դառնալով Բոլոր Կրոնների և Կրոնական անվանումների բառարան։
20-րդ դարի կեսերից հետո համաշխարհային կրոն կատեգորիան լուրջ հարցի է բախվում, հատկապես, երբ զուգահեռներ են անցկացվում խիստ տարբեր մշակույթների միջև` դրանով իսկ ստեղծելով ինքնակամ բաժանում կրոնականի և աշխարհիկի։ Նույնիսկ պատմության պրոֆեսորներն են այսօր նկատում այդ բարդությունները և խորհուրդ չեն տալիս դպրոցներում ուսուցանել համաշխարհային կրոններ։ Մյուսները կրոնների ձևավորումը տեսնում են ազգ-պետություն համատեքստում՝ որպես ավանդույթների ստեղծում։
Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի:Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:
Քո հայր
Հարցեր և առաջադրանքներ:
1.Համոզի՞չ էր հոր նամակը
Այո համոզիչ էր վորովհետև հայրը սովորեցնում է տղային որ հարգի ուսուսչին հարգել։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:Ուսուցիչը ինձ համար այն մարդն է որը չի թողում որ երեղխն անգրագետ մնա։
3. Ի՞նչ տվեց քեզ այս պատմությունը։այս պատմությունը ինձ ևս մեկ անգամ համոզեց որ, ուսուցչին պետք է սիրել և հարգել։ Վորովհետև նա քեզ համար արռաջնորդն է և առանց նրա դու չես կարող կարդալ և գրել։
Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:
Բալ-բալենի ծիրան-ծիրանենի սալոր-սալորենի դեղձ-դեղձենի թութ-թթենի խնձոր-խնձորենիԲառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։
Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։
Կարմիր գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ,մաշկ ափսե,փեսա ժանր,նժար վիճակ,կավիճ գավառ,ագռավ վտակ,կտավ մկրատ,մտրակ պարկ, վկա, կավ:Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան հույն-Հունաստան վրացի-Վրաստան հնդիկ-Հնդկաստան չինացի-Չինաստան ֆրանսիացի-Ֆրանսիա1. Նկարագրի՛ր քեզ.
Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։
Իմ աչքերը շագանակագույն են, ունեմ փոքր քիթ։
Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։
Գ. Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։
Իմ դեմքի վրա շատ հավանում եմ աչքերս։
Դ. Ինչպիսի ՞ն են մազերդ։
Իմ մազերը խուճուճ խիտ։
Ե. Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։Ես կարծում եմ որ միջահասակ եմ։
Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։
Ես կարծում եմ որ գեղեցիկ եմ։
Է. Ի՞նչ են կարծում ուրիշները։
Դա արդեին ուրիշների կարծիքն է։
Բոլոր առարկաները մեկն են, այնպես գրի՛ր, որ շատ լինեն /-ներ կամ -եր ավելացրու/:
Սեղան-սեղաններ դուռ-դռներ երգ-երգեր այգի-այգիներ մազ-մազերՈւղիղ և հակադարխումներձ համեմատական կախումներ
Տեսական նյութ
Դուք գնում եք մեքենայով, որի արագությունը 80 կմ/ժ է։ 1 ժամում մեքենան կանցնի 80 կմ։ Իսկ 2 ժամո՞ւմ։ Պատասխանը պարզ է. 2 անգամ ավելի, քան 1 ժամում, այսինքն՝ 160 կմ։ 3 ժամում մեքենան կանցնի 1 ժամում անցածից 3 անգամ ավելի՝ 240 կմ, 4 ժամում՝ 320 կմ, և այլն։ Կազմենք աղյուսակ.
Այս աղյուսակից կարելի է տեսնել, որ քանի անգամ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ մեծանում է (կամ փոքրանում է) երկրորդ մեծությունը:
Եթե կազմենք այս մեծությունների համապատասխան արժեքների
հարաբերությունները, ապա դրանք հավասար կլինեն միևնույն թվին։
801=1602=2403=3204=4005=4806=80:
Սահմանում 1.y և x մեծությունները կոչվում են ուղիղ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների հարաբերությունը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.
yx=k:
k թիվը կոչվում է համեմատականության գործակից։ Մեր օրինակում k = 80։
Սահմանում 2. y և x մեծությունները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.
y · x = k:
k թիվը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից։
Օրինակ։ Մեքենան պիտի անցնի 480 կմ։ Եթե նրա արագությունը
40 կմ/ժ է, ապա այդ ճանապարհն այն կանցնի 12 ժամում, եթե արագությունը լինի 60 կմ/ժ, ապա 8 ժամում, եթե 80 կմ/ժ, ապա 6 ժամում, և այլն։
Կազմենք մեծությունների փոփոխության աղյուսակը.
Այստեղ քանի անգամ որ մեծանում է (փոքրանում է) մեծություններից մեկը, նույնքան անգամ փոքրանում է (մեծանում է) մյուս մեծությունը։
Մեծությունները հակադարձ համեմատական են k = 480 գործակցով, քանի որ 40 · 12 = 60 · 8 = 80 · 6 = 100445=120 · 4 = 160 · 3 = 480 :
Առաջադրանքներ (դասարանում)
16|5 : 3|2 = 16×2|5×3 = 32|15
ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է, ոչ
բ) եռանկյան կողմը և պարագիծը, այո
գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի ոչ
մակերեսը հաստատուն է,
դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի այո
կողմերի երկարությունները հաստատուն են,
ե) մարդու տարիքը և հասակը։ այո
5) 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ
կստացվի 300 կգ հանքաքարից։
77:5=15,4
15,4×3=46,2 կգ պղինձ
6) Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստացել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։
7) 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն
է պարունակում 56 գ աղ։
56:8=7
160×7=1120 գ ծովի ջուր
8) Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞
դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։
2500:8=312,5
312,5×12=3750 դրամ
9) Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։
1352:13=104
13+2=15
15×104=1560 գ զանգված
Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։
Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։
Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։
Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։
Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։
Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։
Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև 50 հազ․ քառ․ կմ տարածք։
Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։
2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։
3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։
4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։
5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտեսնենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ… Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
Ընթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ (ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
1․ Համացանցի օգնությամբ ստեղծագործության հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք և կարդացե՛ք։
2․ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։
կենսակերպ-ապրելակերպ, ապրելաձև
3․ Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ խտացած է ստեղծագործության գլխավոր ասելիքը։
Ընթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
4․ ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․
բ) Մեկնաբանե՛ք վերնագիրը ․«Կարդալ բայը չի սիրում հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել Պենակի այս պատումի վերաբերյալ։
Մարդ պիտի ցանկանա կարդալ։ Հեղինակն ուզում է ասել, որ եթե մարդ ցանկանա կարդալ, ապա անպայման կգտնի ժամանակ։
5․ Դու ինչպիսի՞ ընթերցող ես։ Քո կարծիքով ի՞նչ է տալիս ընթերցանությունը մարդուն։
Մարդուն ընթերցանությունը շատ զարգացնում է։