Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում. Բնագիտություն

Սա իմ բլոգի “Բնագիտություն” բաժինն է:

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Քամի: Քամու տեսակները

Զատկածեսն ընտանիքում․․․

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը:

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Կենսոլորտ և նրա բաղադրիչները

Հողը և կենդանի օրգանիզմները

Բակտերիաների դերը բնության մեջ

 

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում. Հայրենագիտություն

Սա իմ բլոգի “Հայրենագիտություն” բաժինն է:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արտաշես և Սաթենիկ

Ուրարտու. Վանի թագավորություն

Զատկածեսն ընտանիքում․․․

Արշակունիների արքայատոհմ

Վայոց ձորի մարզը

Իմ ուսումնական հայրենագիտական ճամփորդությունները

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

 

Սանասարի երազանքը

Կար-չկար, մի տղա կար այդ տղաի անունը  Սանասար էր: Նա շատ էր ուզում բարձրանալ երկինք և տեսնել երկիր մոլորակը: Նա մայրիկին ասաց որ նա ուզում էր բարձրանալ երկինք:

Մայրիկը նրան թույլ չտվեց բարձրանալ երկինք:

Օրերից մի օր մայրիկը զարդնեց և նկատեց  որ տղան նստած լաց էր լինում:

Սանասարը մայրիկի հետ չեր խոսում:

Մի որ մայրիկը նկատեց որ տղան տանը չի նա պատուհանից նայեց և զրմացավ, նկատեց որ այտեղ կանգնած էր տիեզերանավ և լիքը ժողովուրդ:

Մայրը սկսեց հուզվել որ նրա տղան Սանասարը բարձրանում էր տիեզերքը ուսումնասիրելու:

Քիչ անց տիեզերանավը բարձրացավ օդ:

Երկու ժամ անց տիեզերանավը իջավ, բոլորը  այնտեղ կանգնած սպասում  են Սանասարին, Սանասարի երազանքը կատարվեց:

Մայրը հպարտ էր իր տղայով:

Ելքի-մուտքի ստուգատես

Ուսումնական տարվա ամփոփում

  • Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Ինձ համար ամենա սիրելի վայրը ամբողջ կրթահամալիրում դա արտասահմանը է:

  • Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ամենալավ ընկերը դա Անրի Գալուստյան է իսկ իմ ամենա լավ ուսուցիչը դա ընկեր Սոֆյան է:

  • Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
  • Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
  • Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
  • Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ սիրելի առարկան դա մայրենին է ինչու որովհետև այնշատ հետաքրքիր է:

  • Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

ես տիրապետում եմ ռուսերեն լեզուն:

  • Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

 

Զատկածեսն ընտանիքում․․․

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

  • Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ սիրելի օրը այս տարի ապրիլի 26-ն էր, քանի որ այդ օրը մեր ուրբաթ համերգն էր:

  • Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Այդպիսի օր չեմ հիշում:

  • Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
  • Իմ ուսումնական ամառը
  • Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։
  • Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ավելի շատ ուշադրություն կդարձնեմ օտար լեզուներին:

  • Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Հյուսիսային դպրոցից։

Իմ դասարանը

  • Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Իմ կարծիքով Միջին դպրոցում շատ հետաքրքիր է լինելու, նոր ընկերներ ձեռք կբերեմ:

  • Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան/Հյուսիսային դպրոցում։

Միջին դպրոցում կա բարձր դասարաներ:

  • Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

ես ուրախ եմ որ տեղափոխվում եմ միջին դպրոց որովհետև միջին դպրոցու ես ձեռք եմ բերելու նոր ընկերներ;

  • Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Ես գալիս եմ դպրոց որ գիտելիք ստանամ:

  • Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Մայիսի 16-ին՝  չորեքշաբթի օրը, մենք ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք։ Սկզբում գնագցնք Ծաղկունքի դպրոց։

Այնտեղի 5-րդ դասարանցիները մեզ դիմավորեցին, մեզ հյուրասիրեցին թխվածքաբլիթ։ Նրանց հետ մենք բարձունք հաղթահարեցինք, ինչպես նաև մտանք Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեցինք, երգեցինք  և դուրս եկանք խաղալու։ Խաղացինք, լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք դպրոց։

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Մայիսի 19-ին մենք ուղևորվեցինք դեպի Դաշտադեմ գյուղ ընկեր Ֆլորայի և ընկեր Սոֆյայի հետ։ Մենք ժամը  9:30-ին  գնացինք Դաշտադեմ գյուղ։ Մենք կանգ առանք Ագարակ գյուղում, սպասեցինք Ագարակ գյուղի դպրոցի երեխաներին նաև ծանոթացանք նրանց հետ և գնացինք Դաշտադեմ  գյուղ։ Այնտեղ կանգ առանք, ընդմիջում արեցինք և շարունակեցինք  ճամփորդել։ Եվ կանգ առանք  Դաշտադեմ գյուղի մոտ, գնացինք այնտեղի դպրոցներից մեկը, ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ։ Այնտեղ նաև արտասանեցինք, երգեցինք, պարեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք ամրոցի եկեղեցի։Այնտեղ երգեցինք <<Հայր մեր>> երգը և  այլն։ Մենք գնացինք երթուղայինի մոտ, շարժվեցինք դեպի դպրոց։Ճանապարհին մենք կերանք պաղպաղակ: Շատ ուրախ ճամփորդություն անցկացրեցինք և հասանք դպրոց:

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Բակտերիաները ամենուր են։
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: 

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  2. Ինչու՞ են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: