Հունվարյան ճամբարի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանի ընթացքում, այսինքն՝ ամբողջ հունվարը, ճամբարային էր։Ես ընտրել էի տեխնոլոգիայի ջոկատը՝ որի ղեկավարն էր Հասմիկ Գրիգորյանը։Մենք ընկեր Հասմիկի ջոկատում գորգ ենք գործել․ նկարել ենք, թեյախմություն ենք կազմակերպել, խաղացել ենք ուսումնական հետաքրքիր խաղեր, մասնակցել ենք տարբեր նախագծերի։ Ունեցել ենք նաև ճամփորդություններ։ Հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում ես մասնակցել եմ երեք ճամփորդության՝

  1. Եռօրյա ճամփորդություն Արատես
  2. Այցելություն սահադաշտ
  3. Ճամփորդություն Սևաբերդ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 24-26-ը Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ Արատեսում էի։ Մենք 9:30 Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեցինք դեպի Վայոց ձորի մարզ, Արատես գյուղ։ Մոտ երեք ժամ ճանապարհ գնացինք։ Երբ հասանք Հերմոն գյուղ,  մեքենայից իջանք

և երկուսուկես կիլոմետր քայլեցինք, քանի որ այնտեղ շատ ձյուն էր և մեքենան այլև չէր կարող բարձրանալ,  խրվել էր ձյան մեջ։

Հասանք տեղ, ճաշեցինք,  գնացինք մեր սենյակ, դասավորեցինք մեր իրերը և գնացինք դուրս ձյունով խաղալու։

Խաղալուց հետո գնացինք ակումբ, ընթրեցինք և գնացինք քնելու։Արատեսում պատրաստել ենք գաթա թոնրի մեջ և փախլավա։

Մարզվել ենք, խաղացել մարզական խաղեր, սահնակով սահել ենք։

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, քանի որ ես շատ էի կարոտել Արատեսը, այնտեղի շա՜տ ձյունը, վառարան վառելը, կարտոֆիլի պլեճը և այլն․․․

Ճամփորդություն դեպի Սևաբերդ գյուղ

Հունվարի 11-ին  մենք ճամբարի մեր ջոկատով  գնացինք Սևաբերդ սահնակ քշելու։Դպրոցից շարժվեցինք ժամը 11:30-ին։ Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում։ Այնտեղ շատ ձյուն  կար ու շատ ցուրտ էր։Մենք բարձրացանք սարը և այնտեղից սահնակով սկսեցինք սահել։ Մեզ հետ նաև մարզիչ կար։

Ինձ ամենաշատը դուր եկավ առատ ձյունը, որ կար Սևաբերդում։ Նաև ասեմ, որ ձյուն էր տեղում, դե իսկ մենք ձյուն շա՜տ ենք կարոտում․․․ Continue reading

Ճամփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Մենք դասարանով իրականացրեցինք ճամփորդություն  Հայաստանի պատմության թանգարան։

Մայր դպրոցից շարժվեցինք դեպի թանգարան ժամը 13:35 :

Այնտեղ շատ հետաքրքիր էր։

Առաջինը ուսումնասիրեցինք քարի դարում  մարդու կողմից պատրաստված քարից հին գործիքները։

Հայաստանի Պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ 35-13 դդ․ արվեստի բարձրարժեք նմուշներ - Պանորամա | Հայաստանի նորություններ

Ինչպես նաև այնտեղ է դրված աշխարհի ամենահին կոշիկը, որը շուրջ  5000 տարեկան է, և Արենիից բերել են Հայաստանի պատմության թանգարան, որը մինչև այսօր պահպանված է։

Պատմություն. Հեռավար ուսուցում Հնագույն կոշիկ | Միհրան Կարսեցյանի բլոգ

Թանգարանում  կային ոսկյա մատանիներ և թևնոցներ։ Ինչպես նաև այնտեղ տեսանք հին մետաղադրամներ,  որոնք պատրաստված էին  արծաթից և բրոնզից։ Դրանց վրա պատկերված էին հայոց թագավորները։

Շատ հետաքրքիր էր հատկապես կավից պատրաստված Գառնու հեթանոսական տաճարի մակետը։

Մենք շատ բաներ տեսանք, շատ բաներ իմացանք հին դարերի մասին, այդ ժամանակներում ապրող մարդկանց կենցաղի, ապրելակերպի մասին։

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Մայիսի 16-ին՝  չորեքշաբթի օրը, մենք ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք։ Սկզբում գնագցնք Ծաղկունքի դպրոց։

Այնտեղի 5-րդ դասարանցիները մեզ դիմավորեցին, մեզ հյուրասիրեցին թխվածքաբլիթ։ Նրանց հետ մենք բարձունք հաղթահարեցինք, ինչպես նաև մտանք Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեցինք, երգեցինք  և դուրս եկանք խաղալու։ Խաղացինք, լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք դպրոց։

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Մայիսի 19-ին մենք ուղևորվեցինք դեպի Դաշտադեմ գյուղ ընկեր Ֆլորայի և ընկեր Սոֆյայի հետ։ Մենք ժամը  9:30-ին  գնացինք Դաշտադեմ գյուղ։ Մենք կանգ առանք Ագարակ գյուղում, սպասեցինք Ագարակ գյուղի դպրոցի երեխաներին նաև ծանոթացանք նրանց հետ և գնացինք Դաշտադեմ  գյուղ։ Այնտեղ կանգ առանք, ընդմիջում արեցինք և շարունակեցինք  ճամփորդել։ Եվ կանգ առանք  Դաշտադեմ գյուղի մոտ, գնացինք այնտեղի դպրոցներից մեկը, ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ։ Այնտեղ նաև արտասանեցինք, երգեցինք, պարեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք ամրոցի եկեղեցի։Այնտեղ երգեցինք <<Հայր մեր>> երգը և  այլն։ Մենք գնացինք երթուղայինի մոտ, շարժվեցինք դեպի դպրոց։Ճանապարհին մենք կերանք պաղպաղակ: Շատ ուրախ ճամփորդություն անցկացրեցինք և հասանք դպրոց:

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Մենք դասարանով ճամփորդել ենք դեպի Թեղենիս: Այնտեղ շատ հավես անցավ: Մենք անտառի միջով գնացինք, բարձրացանք սարը և հասանք եկեղեցի, ճաշեցինք, սարի գլխին  շատ խաղացինք , վազվզեցինք, հետո գնացինք ավտոբուսի մոտ և շարժվեցինք դեպի դպրոց: Continue reading

Ճամփորդություն դեպի Զովաբեր

Մենք դասարանով  գնացել էինք Զովաբեր: Նախ եղանք գյուղի դպրոցում, նոր ընկերներ  ձեռք բերեցինք  հետո  բարձունք   հաղթահարեցինք: Սարի վրա նշեցինք Համբարձման  ծեսը, ճաշեցինք, խաղացինք:

Բնությունը Զովաբերում շատ գեղեցիկ էր, ամեն տեղ կանաչ էր ու ծաղկառատ:

Ճամփորդապատում

Դեկտեմդերի 18-ին մենք մեր դասարանով գնացել էինք ներկայացում դիտելու, որը կոչվում էր “Նվերների աշխարհը”: Մենք հաշվեցինք մինչև երեքը, և տոնածառի լույսերը վառվեցին: Այնտեղ շա՜տ նվերներ կային:Ինձ շատ դուր եկավ Ձմեռ պապիկը: Նա բոլորին բարևեց, բարեմաղթանքներ ուղղեց: Ներկայացումը շատ ծիծաղելի էր, լավ ծիծաղեցինք էլֆերի վրա: