Մաթեմատիկա 29.09.2023

1․ Լրացրու ազատ վանդակները և պարզիր աղյուսակի կախումը ուղի՞ղ, թե՞ հակադարձ համեմատական է։

x 2 4 20 20
y 50 25 5 5
  1. Լրացրու հակադարձ համեմատական կախում ունեցող այս աղյուսակը և գտիր համեմատականության k գործակիցը։
x 5 3 2
y 48 80 30
  1. x և y մեծությունները ուղիղ համեմատական են․
x 12 18 25
y 36 54 75

Գտիր y = rx հավասարման մեջ համեմատականության գործակիցը.

r = 3

Կրոն․ հոգևոր ավանդույթների դասակարգում

Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը։

1838 թվականին կրոնի բաժանումը չորս մեծ խմբերի՝ քրիստոնեություն, հուդաիզմ, իսլամ և հեթանոսություն, զգալիորեն բազմապատկվում է Ջոսիան Քոնդերի՝ «Մարդկության շրջանում այժմ գոյություն ունեցող բոլոր կրոնների վերլուծական և համեմատական տեսանկյուն» աշխատության մեջ։ Քոնդերը չնայած իր աշխատության մեջ դեռ պահպանում էր կրոնի չորս տեսակի բաժանումը, բայց ուսումնասիրելով մանրամսները՝ նա միավորում է շատ պատմական աշխատանքներ, որպեսզի ստեղծի ժամանակակից արևմտյան պատկեր հիշեցնող ինչ-որ բան։

 

1883 թվականին աշխարհի քարտեզը բաժանված էր գույների, որոնք ներկայացնում էին քրիստոնյաներին, բուդդիստներին, հինդուսներին, մուսուլմաններին և հեթանոսներին:

19-րդ դարի սկզբին՝ մոտավորապես 1780-1810 թվականներին, լեզվական կտրուկ փոփոխություն է տեղի ունենում. կրոն բառի փոխարեն, որը հոգևորականության հոմանիշն է, հեղինակները սկսում են օգտագործել կրոններ բառը՝ ի նկատի ունենալով քրիստոնեությունը և երկրպագության այլ ձևերը։ Այդ պատճառով էլ Հաննա Ադամսի վաղ հանրագիտարանը, օրինակ, փոխում է իր անվանումը՝ Տարբեր Աղանդների Այբբենական համառոտագրից դառնալով Բոլոր Կրոնների և Կրոնական անվանումների բառարան։

20-րդ դարի կեսերից հետո համաշխարհային կրոն կատեգորիան լուրջ հարցի է բախվում, հատկապես, երբ զուգահեռներ են անցկացվում խիստ տարբեր մշակույթների միջև` դրանով իսկ ստեղծելով ինքնակամ բաժանում կրոնականի և աշխարհիկի։ Նույնիսկ պատմության պրոֆեսորներն են այսօր նկատում այդ բարդությունները և խորհուրդ չեն տալիս դպրոցներում ուսուցանել համաշխարհային կրոններ։ Մյուսները կրոնների ձևավորումը տեսնում են ազգ-պետություն համատեքստում՝ որպես ավանդույթների ստեղծում։

 

Էդմոնդո դե Ամիչիս Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի:Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

 

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը

Այո համոզիչ էր  վորովհետև հայրը  սովորեցնում է տղային որ հարգի ուսուսչին հարգել։2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ուսուցիչը ինձ համար այն մարդն է որը չի թողում որ երեղխն անգրագետ մնա։ 3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը։

այս պատմությունը ինձ ևս մեկ անգամ  համոզեց որ, ուսուցչին պետք է սիրել և հարգել։ Վորովհետև նա քեզ համար արռաջնորդն է և առանց նրա դու չես կարող կարդալ և գրել։

Գործնական աշխատանք

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:Բալ-բալենիծիրան-ծիրանենիսալոր-սալորենիդեղձ-դեղձենիթութ-թթենիխնձոր-խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Մեղուն ծաղկից հյութ է քաղում։

Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Անձրևից հետո սունկ դուրս եկավ։

Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Երկու գյուղացի ճամփա էին գնում։

Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Կարմիր գլխարկը ճանապարհ ընկավ։

Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,    բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը    հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի,  նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝ մշակ,մաշկ ափսե,փեսա ժանր,նժար վիճակ,կավիճ գավառ,ագռավ վտակ,կտավ մկրատ,մտրակ պարկ, վկա, կավ:

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստանռուս-Ռուսաստանհույն-Հունաստանվրացի-Վրաստանհնդիկ-Հնդկաստանչինացի-Չինաստանֆրանսիացի-Ֆրանսիա

1. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Իմ աչքերը շագանակագույն են, ունեմ փոքր քիթ։

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Իմ դեմքի վրա շատ հավանում եմ աչքերս։

Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։

Իմ մազերը խուճուճ խիտ։Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Ես կարծում եմ որ միջահասակ եմ։

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Ես կարծում եմ որ գեղեցիկ եմ։

Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։

Դա արդեին ուրիշների կարծիքն է։

Բոլոր առարկաները մեկն են, այնպես գրի՛ր, որ շատ լինեն /-ներ կամ -եր ավելացրու/:Սեղան-սեղաններդուռ-դռներերգ-երգերայգի-այգիներմազ-մազեր

Ուղիղ և հակադարխումներձ համեմատական կախումներ

Ուղիղ և հակադարխումներձ համեմատական կախումներ

Տեսական նյութ

Դուք գնում եք մեքենայով, որի արագությունը 80 կմ/ժ է։ 1 ժամում մեքենան կանցնի 80 կմ։ Իսկ 2 ժամո՞ւմ։ Պատասխանը պարզ է. 2 ան­գամ ավելի, քան 1 ժամում, այսինքն՝ 160 կմ։ 3 ժամում մեքենան կանցնի 1 ժամում անցածից 3 անգամ ավելի՝ 240 կմ, 4 ժամում՝ 320 կմ, և այլն։ Կազմենք աղյուսակ.

Այս աղյուսակից կարելի է տեսնել, որ քանի անգամ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ մեծանում է (կամ փոքրանում է) երկրորդ մեծությունը:

Եթե կազմենք այս մեծությունների համապատասխան արժեքների 

հարաբերությունները, ապա դրանք հավասար կլինեն միևնույն թվին։ 

       801=1602=2403=3204=4005=4806=80:

Սահմանում 1.y և x մեծությունները կոչվում են ուղիղ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների հարաբերությունը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.

                        yx=k:

k թիվը կոչվում է համեմատականության գործակից։ Մեր օրինա­կում k = 80։

Սահմանում 2. y և x մեծությունները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.

                                            y · x = k:

k թիվը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից։

Օրինակ։ Մեքենան պիտի անցնի 480 կմ։ Եթե նրա արագությունը 

40 կմ/ժ է, ապա այդ ճանապարհն այն կանցնի 12 ժամում, եթե արա­գությունը լինի 60 կմ/ժ, ապա 8 ժամում, եթե 80 կմ/ժ, ապա 6 ժամում, և այլն։

Կազմենք մեծությունների փոփոխության աղյուսակը.

Այստեղ քանի անգամ որ մեծանում է (փոքրանում է) մեծություններից մեկը, նույնքան անգամ փոքրանում է (մեծանում է) մյուս մեծությունը։

Մեծությունները հակադարձ համեմատական են k = 480 գոր­ծակցով, քանի որ 40 · 12 = 60 · 8 = 80 · 6 = 100445=120 · 4 = 160 · 3 = 480 :

 

Առաջադրանքներ (դասարանում)

 

  1. Հաշվե՛ք x կողմով քառակուսու մակերեսը, եթե x = 2 սմ, 3 սմ, 4 սմ, 5 սմ։ Ուղիղ համեմատակա՞ն կլինեն արդյոք քառակուսու մակե­րեսը և նրա կողմի երկարությունը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
  2. S=2×2=4
  3. S=3×3=9
  4. S=4×4=16
  5. s=5×5=25

 

  1. 315կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ: Որքա՞ն է պետք  վճարել նույն տեսակի 112կգ ապրանքի համար:

 

 

16|5 : 3|2 = 16×2|5×3 = 32|15

  1. Հետևյալ մեծություններից որո՞նք են ուղիղ համեմատական.

ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է, ոչ

բ) եռանկյան կողմը և պարագիծը, այո

գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի ոչ

մակերեսը հաստատուն է,

դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի այո

կողմերի երկարությունները հաստատուն են,

ե) մարդու տարիքը և հասակը։ այո

 

Մաթեմատիկա 25.09.2023

5) 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ 

կստացվի 300 կգ հանքաքարից։

77:5=15,4

15,4×3=46,2 կգ պղինձ 

 

6) Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստա­ցել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանա­կը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

7) 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն 

է պարունակում 56 գ աղ։

56:8=7

160×7=1120 գ ծովի ջուր

8) Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ 

դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

2500:8=312,5

312,5×12=3750 դրամ

9) Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։

1352:13=104

13+2=15

15×104=1560 գ զանգված

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։ 

Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։

Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:

Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ… Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

1․ Համացանցի օգնությամբ ստեղծագործության հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք և կարդացե՛ք։

2․ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

կենսակերպ-ապրելակերպ, ապրելաձև

3․ Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ խտացած է ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

4․ ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:
  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից: Մարդ չպետք է իրեն զրկի կարդալու հաճույքից։
  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

բ) Մեկնաբանե՛ք վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Մարդ պիտի ցանկանա կարդալ։ Հեղինակն ուզում է ասել, որ եթե մարդ ցանկանա կարդալ, ապա անպայման կգտնի ժամանակ։

5․ Դու ինչպիսի՞ ընթերցող ես։ Քո կարծիքով ի՞նչ է տալիս ընթերցանությունը մարդուն։

Մարդուն ընթերցանությունը շատ զարգացնում է։

Մաթեմատիկա 22.09.2023

1/ Արտահայտիր/

 

 Գրամով

5կգ,  7կգ 250գ,  5ց,  5ց 12կգ 60գ

5կգ=5000գ 7կգ 250գ=72507գ
5ց=500.000գ 5ց 12կգ 60գ=572.000գ

Ցենտներով

5տ,  12տ 7ց

5տ=50ց 12տ 7ց=127ց

 

Կիլոգրամով

12տ,  22տ 5ց,  25տ 7կգ,  4տ 5ց 62կգ

12տ=12.000կգ  22տ 5ց=22.500կգ 25տ 7կգ=25.007կգ

4տ 5ց 62կգ=4562կգ

1կգ 1000գ
100000գ
100կգ
1տ 1000կգ
1տ 10ց

 

2/ Լուծել խնդիրը.

 

Մինչև ընդմիջումը քաղեցինք 2տ 450կգ խնձոր, իսկ ընդմիջումից հետո` 100կգ-ով ավելի: Ամբողջ խնձորը հավասարպես լցրեցին 200արկղի մեջ: Քանի կիլոգրամ խնձոր լցրին յուրքանչյու արկղի մեջ:

2450+100=2550

2450+2550=5000

5000:200=25

Յուրքանչյու արկղի մեջ 25կգ խնձոր

3/ Անան կարգային գումարելիների գումարը ներկայացրել էր թվի տեսքով: Վերականգնիր այն:

 

7հազ. +8հ. + 4մ. = 7804

4հազ. + 2հ. + 3տ. + 8մ. = 4238

40000 + 3հ + 2 + 5 = 43025

7⭅ · 1000 + ⭅ · 10 + 2 · 1 = 7*5*

 

4/ Հաշվիր քառակուսու մակերեսը, եթե նրա պարագիծը 16սմ է:

 

x*4=16

x=4

S=4×4=16

P=4×4=16