Իմ օրը․․․

.  Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛ր, աշխատիր ոչինչ բաց չթողնել. Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, որ գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն):

Առավոտյան  ժամը 7:00-ին ես քնիցս արթնանում եմ, գնում եմ լվացվելու, հետո գնում իմ սենյակ հագնվում եմ,  դասավորում եմ իմ պայուսակը , սանրում եմ  մազերս, նախաճաշում եմ և դուրս եմ գալիս։ Քայլքով գնում եմ դեպի 6 երթուղին, երթուղով շարժվում դպրոց։ Հասնում եմ դպրոց, գնում եմ Մարմարյա սրահ, այնտեղ սիրով մասնակցում եմ ընդհանուր պարապունքին, ապա գնում դասի։ Դասերից հետո գնում Հյուսիսային դպրոց, այնտեղ դասերս եմ անում, հանգստանում եմ, շան հետ խաղում, զբոսնում, ժամը 16:30 -ին իջնում եմ երթուղիների մոտ, վերադառնում եմ տուն։ Տուն հասնելուն պես փոխում եմ խագուստս, լվացվում, ճաշում եմ, պայուսակիցս հանում եմ համակարգիչս, դնում լիցքավորման։ Հետո սիրում եմ մի քիչ զբաղվել հեռախոսով, հեռուստացույց դիտել, եթե այդ օրը սպորտի չեմ, իջնում եմ բակ։ Ես հաճախում եմ կառատեի, պարապմունքից վերադառնում եմ շատ հոգնած, տնային առաջադրանքներս եմ կատարում և պառկում քնելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *