Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

Ես Մարկ Հովեյանն եմ:Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանում:
Մենք շատ հետաքրքիր դասեր ենք անցել տարբեր առարկաներից: Ես ունեմ իմ անհատական ուսումնական բլոգը, որտեղ կատարում եմ իմ առաջադրանքները, պատմում իմ ճամփորդությունների մասին:
Իմ ամենասիրելի նախագիծը “Ուսումնական աշուն”-ն է, որտեղ պատմում եմ աշնանային արձակուրդներիս մասին:
Ես անգլերենով ու ռուսերենով սովորել եմ նամակ գրել Ձմեռ պապիկին, որտեղ պատմում եմ, թե ինչ եմ ուզում ստանալ նվեր Ձմեռ պապիկից:
Մասնակցել եմ մայրենիի ու մաթեմատիկայի ֆլեշմոբերին:

Ճամփորդապատում

Դեկտեմդերի 18-ին մենք մեր դասարանով գնացել էինք ներկայացում դիտելու, որը կոչվում էր “Նվերների աշխարհը”: Մենք հաշվեցինք մինչև երեքը, և տոնածառի լույսերը վառվեցին: Այնտեղ շա՜տ նվերներ կային:Ինձ շատ դուր եկավ Ձմեռ պապիկը: Նա բոլորին բարևեց, բարեմաղթանքներ ուղղեց: Ներկայացումը շատ ծիծաղելի էր, լավ ծիծաղեցինք էլֆերի վրա: