Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ:     Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր:             Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձվի  հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ Continue reading

Վատ ընկերը

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել
Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,
Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,
Թե` հա թռեք, էն ըմբոստին
Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,
Էն աղվեսին մի կերպ գտան,
Պատճառն ասին, բերին ատյան:
Արքան գոռաց.
– Ո՞ւր ես, մեռած…
– Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.
– Տեր վեհափառ, խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ, հա էնտեղ,
Վերջը գտա ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը
Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հաճուճ-մաճուճ- օրոր-շորոր

ըմբոստ-հանդուգն, անհնազանդ

ատյան-ժողով

զրպարտող-չարախոս

մուշտակ-մորթի, քուրք, վերարկու

շորվա-մսով կամ յուղով

  2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

Աղվեսը խորամանկ էր, չար:

   3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Գայլը  չարախոս էր, չէր պատկերացնում իր գլխի գալիքը:

   4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:

միավանկ երկվանկ
 վատ  ընկեր
 ցավ  առյուծ
 գել  աղվես

 

  1. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ –անվախ

Մեղավոր –անմեղ

Հիվանդ –առողջ

Ուժեղ –թույլ

Պառավ –ջահել

 

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ –հիանդանալ

Դող –դողալ

Նախաճաշ –նախաճաշել

Քրտինք –քրտնել

Հագուստ –հագնել