Գրաֆիկներ 

Գրաֆիկներ 

Գրաֆիկի վրա կառուցում են երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներ՝ հորիզոնական և ուղղահայաց: Առանցքների վրա կան սանդղակներ, որոնց վրա տեղադրվում են աղյուսակում բերված մեծությունների արժեքները:

 Ուշադրություն

Մեծություններից մեկն անկախ է, իսկ մյուսը կախված է մյուսից: Անկախ մեծության արժեքները սովորաբար տեղադրվում են հորիզոնական առանցքի վրա (x-երի կամ աբսցիսների առանցքի), իսկ կախյալ մեծության արժեքները՝ ուղղահայաց (y-երի կամ օրդինատների առանցքի): Անկախ մեծության փոփոխության դեպքում փոխվում է նաև կախյալ մեծությունը:  

Օրինակ

Օդի ջերմաստիճանը (կախյալ մեծություն) կարող է փոփոխվել ժամանակի (անկախ մեծություն) ընթացքում:

Այսպիսով, գրաֆիկը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում կախյալ մեծության հետ, երբ փոփոխվում է անկախ մեծությունը:

Գրաֆիկների վրա արժեքները պատկերվում են կետերի և դրանք միացնող կորերի տեսքով:

 

Գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել տվյալների փոփոխության ընթացքը:

Օրինակ

Աղյուսակի 2-րդ սյան տվյալների հիման վրա կարելի է տեսնել ջերմաստիճանի փոփոխությունը դիտարկվող ամսվա ընթացքում:

Գրաֆիկի միջոցով կարելի է միանգամից գտնել ամսվա ամենատաք և ամենացուրտ օրերը, արագ հաշվել քսան աստիճանից ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը, կամ պարզել, թե երբ էր ջերմաստիճանը մոտավորապես հավասար +15°С-ի:

 Կարելի է նաև պարզել, թե որ օրերի ընթացքում էր ջերմաստիճանը համեմատաբար կայուն, կամ ընդհակառակը՝ արագ փոփոխվում:  

 

Նույն կերպ, օգտագործելով քո աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակները, կարելի է կառուցել և ուսումնասիրել խոնավության և մթնոլորտային ճնշման գրաֆիկները:  

 

 

 

Դասարանական աշխատանք

 

1․ Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

 

 

Չորս րոպեում անցած ճանապարհը քանի՞ կմ է: 6կմ

2․ Ուշադիր նայիր հետևյալ գրաֆիկին:

 

 Ո՞րն է գրաֆիկի անկախ մեծությունը

0

3․ Ընտրիր ճիշտ պատասխանը:

 

Ե՞րբ է ջերմաստիճանը եղել 28 աստիճան:

06072014

4․ Սա ավտոբուսի շարժման գրաֆիկն է: 

 

Պատասխանիր գրաֆիկի վերաբերյալ հետևյալ  հարցերին․

 

  1. 1. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրված գրաֆիկը:

             Ավտոբուսի շարժման գրաֆիկ

  1. 2. Ամենաշատը քանի՞ կմ-ի համար է կազմված տրված գրաֆիկը:

                 800

  1. 3. Ամենաշատը քանի՞ ժամի համար է կազմված տրված գրաֆիկը:

               7

  1. 4. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված ուղղահայաց առանցքը:

       50

  1. 5. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված հորիզոնական առանցքը։

1

5․ Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է նկարում։ 

Գրաֆիկից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․

ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։

7

բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետին։

2

գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

120:2=60

դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

18

ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը

30կմ ժամ

6․ Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ․

 

Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7
Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112

Գծիր նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

7․ Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը ապրանքի քանակից:

 

Լրացրու հետևյալ աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ)                            Եկամուտ (դրամ)                               
7 700
18 1600

 

8․ Նկարում պատկերված է երկու մեքենաների շարժման գրաֆիկը։ 

Գրաֆիկի հիման վրա պարզիր․

ա) երբ է սկսել շարժումը մեքենաներից յուրաքանչյուրը

բ) յուրաքանչյուր մեքենայի շարժվելուց որքան ժամանակ անց են նրանք հանդիպել

գ) ինչ արագություն են ունեցել յուրաքանչյուրը

 

Լրացուցիչ աշխատանք

 

1․ Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

 

Որքա՞ն է ամենացածր ջերմաստիճանը․ 15 

2․ Այս գրաֆիկը նկարագրում է ավտոբուսի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում: 

6 ժամում քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը։ 650

3․ Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24
Ջերմաստիճանը 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11

Կառուցիր օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

4․ Ավազանի մեջ ջուր է լցվում։ Յուրաքանչյուր րոպե հաշվվում է, թե քանի լիտր ջուր է լցվել։ Տվյալները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

 

Ջրի քանակությունը(լ) 20 40 60 80 100 120 140 160
Ժամանակը(ր) 1 2 3 4 5 6 7 8

 

Կառուցիր համապատասխան գրաֆիկը․

5․ Շուկայում վաճառեցին 16 կգ տանձ: Պարզիր վաճառողի եկամուտը:

 

 

Որքա՞ն է կազմում վաճառողի եկամուտը։ 1600

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *