Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները։ Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է Արմենիա անվամբ կամ դրա տարբերակներով։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։ Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով։ Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում նաև ապրում էին «Հայայի որդիները», այսինքն՝ հայորդիները։

Հայասա թագավորությունը։ Ք․ա․ 25-23 դդ․ Հայաստանի արևմուտքում բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։

Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևակից բաղկացած բանակ։ Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին մեծ ուժ էր։

Նաիրի երկիրը։ Ք․ա․ 13-10 դդ․ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։ Եվ ամբողջ Հայաստանը նրանք սկսեցին կոչել այդ անունով։ Ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն «Ուրարտու» է կոչվում մինչև Ք․ա․ 4-րդ դարի կեսը։

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։,

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։ Գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։
  2. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը
  3. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։-Արմենիա անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։
  1. Խեթերեն ի՞նչ է նշանակում «Հայասա»։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։- Հայասա խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։
  2. Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։- Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։
  3. Ո՞վ էր Արամը (Արամու)։- Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամորպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու

Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։

Գործնական աշխատանք

Պետական կազմավորում Դարաշրջան Տարածքը Հիշատակություններ դրա մասին
1․ Արատտա Ք․ Ա․28-27 Հայկական լեռնաշխարհ
2․ Հայասա Ք․ա․ 25-23 Հայկական լեռնաշխարհ
3․ Ուրարտու Ք․ա․ 9-4-րդ դարեր Հայկական լեռնաշխարհ

Նոր հասկացություններ, Անուններ, Արտահայտություններ

Շումերներ, Արմանի, Արմի, Հայասա, Նաիրի երկիր, Հայկազունիների Արարատյան թագավորություն (Ուրարտու), Արամ (Արամու)

Տարբեր նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Տարբեր նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Տարբեր նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

  • բազմապատկել այդ թվերի մոդուլները,
  • արդյունքի դիմաց դնել «» նշանը:

Օրինակ 1

 

ա) −25 ⋅ 2 = −(25 ⋅ 2) = −50

 

բ) 25 ⋅ (−2) = −(25 ⋅ 2) = −50

 

Օրինակ 2

  

ա) −5 ⋅ 14 = −(5 ⋅ 14) = −70

 

բ) 5 ⋅ (−14) = −(5 ⋅ 14) = −70

 

Ուշադրություն

(-) • (+) = (-)

(+) • (-) = (-)

Միևնույն նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Միևնույն նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

  • բազմապատկել այդ թվերի մոդուլները
  • արդյունքի դիմաց դնել «+» նշանը

Օրինակ 3

 

−12 ⋅ (−3) = |−12| ⋅ |−3| = 36

 

Սովորաբար գրում են այսպես՝ 

−12 ⋅ (−3) = 12 ⋅ 3 = 36

 

Ուշադրություն

(+) • (+) = (+)

(-) • (-) = (+)

 

Դասարանական աշխատանք

 

1․ Հաշվիր

 

ա) (-3) • (-7) =21

 

բ) (+3) • (+4) =12

 

գ) (-1) • (-20) =20

 

դ) (+8) • (+5) =40

 

ե) (-8) • (-9) =72

 

զ) (+11) • (+5) =55

 

  1. Առանց բազմապատկում կատարելու համեմատիր․

 

ա) (-5) • (-7) > 0

 

բ) (-8) • (+6) < 0

 

գ) (+16) • (-5) < 0

 

դ) (+3) • (+9) > (+8) • (-7)

ե) (-14) • (-12) > (-10) • (+2)

 

զ)  (+20) • (-1) < (-6) • (-3)

 

  1. Հետևյալ թվերը ներկայացրու երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է․

-40, +32, -1, 0, -12, +9

-40×32=-1280

-1×0=-0

-12×9=-180

4․ Կատարիր գործողությունները․

 

ա) (+3) • (-8) + (-6) • (+2) – (-4) • (-7) =

1)3x-8=-24
2)-6×2=-12

3) -4x-7=28

4) -24-12=-36

5) -36-28=-64

բ) (+2) • (-5) + (-3) • (-7) – (+16) • (-7) =

1) (+2) • (-5)=-10

2) (-3) • (-7) = 21

3) (+16) • (-7) =-112

4) -10+21=11

5) 11-(-112)=113

  1. Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից

 

ա) երկուսը բացասական թվեր են, մեկը՝ դրական

-1x-2×1=2 դրական

 

բ) մեկը բացասական թիվ է, եկրուսը՝ դրական

-1x1x2=-2 բացասական

6․ Որոշիր նշանը

 

ա) (-) • (-) • (-) • (+) = –

 

բ)  (+) • (-) • (-) • (+) = +

 

գ)  (+) • (+) • (+) • (-) = –

 

դ)  (-) • (+) • (+) • (-) = +

 

  1. Գրի առ արտահայտությունը և հաշվիր նրա արժեքը․

 

ա) -3 և -4 թվերի գումարին գումարել 11-ին հակադիր թիվը

-3+(-4)+(-11)=-18

 

բ) -7-ին հակադիր թվին գումարել 8 և -18 թվերի գումարը

7+8-18=-15

գ) 8 և -5 թվերի գումարին հակադիր թվին գումարել -17 թիվը

-8+5-17

8․ Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։

12+2=14-5=9

12-5=7+2=9

9․ Կատարիր գործողությունը․

 

ա) -77 – 3 =-80

 

բ) -6 – (-24) =18

 

գ) -46 + (-14) =-60

 

դ) -56 + 6 =-50

 

ե) -13 – 27 =-40

 

զ) -65 – (-60) =-5

 

է) -15 – (-5) =-10

 

ը) 23 – 25 =-2

10․ Հաշվիր․

ա) 2 • |-11 + 4| – |+5 – 8| =11

|-11 + 4|=7

|+5 – 8|=3

բ) 10 • |-2 + 1| + 6 • |-4 – 9| =90

|-2 + 1| = 1

|-4 – 9| = 13

գ) |3 – 4 – 1| • |2 + 7 – 12| =6

|3 – 4 – 1| = 2

|2 + 7 – 12| = 3

դ) |8 – 4 + 2| • |7 – 7| =0

|8 – 4 + 2|=4

|7 – 7|=0

Լուծում ենք օլիմպիադայի 2 խնդիր 

 

1․Երբ մեքենան անցավ ճանապարհի 35%-ը, պարզվեց, որ մնացած ճանապարհը 42 կմ-ով ավելի է անցածից։ Գտնել ճանապարհի երկարությունը։

 

 1) 105 կմ    2) 125 կմ    3) 140 կմ    4) 150 կմ 

 

2․ Թիվը իր 1/3 մասից մեծ է 30-ով։ Որքանո՞վ է այդ թիվը մեծ իր 2/5 մասից։ 

 

1) 24    2) 27    3) 32    4) 36

 

Լրացուցիչ առաջադրանք

 

1․ Հաշվիր․

ա) (-7) • (+5) =-35

 

բ) (-1) • (+1) =-1

 

գ) (-1) • (+7) =-7

 

դ) -1 • 23 =-23

 

ե) 0 • (-1) =0

 

զ) -10 • 12 =-120

 

  1. Համեմատիր թվերը․

 

ա) (-5) • 0 < 4

 

բ) (7 • 0) • 9 < -2

 

գ) -100 < 100 • (-3) • 0

 

դ) 8 > 37 • (0 • 20)

 

  1. Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր դրական ամբողջ թվի արտադրյալը։

-1×0=0

4․ Հետևյալ թվերից առանձնացրու ամբողջ թվերը․

 

-45, 23, 1/7, 0, -25/32, 100, -3, 3/8, -230

 

5․ Տրված են -7 և +5 թվերը։ Գտիր նրանց տարբերության բացարձակ արժեքը, և նրանց բացարձակ արժեքների տարբերությունը։

-7-5=-12

7+5=12

6․ Կատարիր գործողությունը․

ա) -5 + 4 =-1

բ) -9 + 12 =3

գ) -16 + (-14) =-30

դ) -21 – (-25) =1

ե) -19 – 1 =-20

զ) -34 + 60 =26

է) -1 – (-8) =7

ը) 45 – 52 =-7

 

Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:


Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:

Առաջադրանք
Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:

Ստեղծագործության  ասելիքը այն է, որ եթե քո հայրը քեզ վրա բարկանում է, դու ոչ թե պետք Էիրենից նեղանաս, այլ պետք Է նրան սիրես ու հասկանաս, որ ուզում է՝ լավ մարդ դառնաս։

Մեղադրիր կամ արդարացրու հորը:

Ես հորը մեղադրում եմ, որ նրա զավակը շատ է սիրում իր հորը, իսկ հայրը նրա վրա բարկանում է։

Ես արդարացնում եմ հորը, որ նա հասկացավ իր սխալը և եկավ նրանից ներողություն խնդրելու։

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

 

        

 

Ըստ Արևելքի ժողովուրդների հեքիաթի

Մի ժամանակ Հայաստանում առևտրով կամ արհեստով էին ավելի շատ զբաղվում: Հող մշակել չէին սիրում: Հաճախ արտերը անջրդի ու անմշակ էին մնում: Թագավորը տեսավ, որ այսպես մարդը երես է թեքում հողից՝ իրեն կերակրողից: Նա հրաման արձակեց, որ վարեն ու ցանեն դաշտերը, ցորեն աճեցնեն, որ ամեն ոք հաց ունենա, և սովը չավերի երկիրը:
Բայց շատերը չլսեցին թագավորի կոչը. շարունակեցին առևտուր անել: Այդ ժամանակ նա իր մոտ կանչեց համբավավոր մի առևտրականի և մի իմաստուն շինականի:

Թագավորը նրանց հարցրեց.
-Ի՞նչն է աշխարհում ավելի կարևոր՝ ոսկին, թե ցորենը:
Հարուստ առևտրականն ասաց.
-Ոսկին: Ոսկին մարդուն ոչնչությունից դարձնում է նշանավոր: Եթե մարդ ոսկի ունի, նա վայելում է հարգանք, ունի իշխանություն, ապրում է լիության մեջ: Ես խոնարհվում եմ ոսկու առջև:
-Մեր աշխարհում, — ասաց գեղջուկը,— ցորենից կարևոր բան չկա: Ցորենից ենք քաշում մեր ուժը և առողջությունը: Ես խոնարհվում եմ ցորենի առջև:
Հարուստը քամահրանքով քմծիծաղ տվեց, սկսեց վիճել և ապացուցել, որ ոսկին է կարևոր:
Այդ ժամանակ թագավորը հրամայեց, որ և´ առևտրականը, և գյուղացին գնան իրենց տները, յոթ օր հետո ընտանիքներով ներկայանան իրեն:
— Ձեզ հետ կվերցնեք այն ամենը, ինչը դուք կարևոր եք համարում,— ասաց թագավորը և արձակեց նրանց:
Յոթ օր անընդմեջ հարուստը ոսկուց զարդեր էր պատրաստել տալիս, կնոջն
ու աղջիկներին զուգում-զարդարում էր ապարանջաններով, մանյակներով ու մատանիներով: Իսկ գեղջուկը աղաց ցորենը, կնոջը հրամայեց մեծ քանակությամբ լավաշ թխել. իսկ աղջիկներին՝ թխել կարկանդակ ու գաթա:
Նշանակված օրը եկան թագավորի ծառաներն ու երկու ընտանիքներին առաջնորդեցին պալատի կողքին գտնվող երկու խրճիթ: Նրանց առանձին-առանձին փակեցին՝ թույլ տալով վերցնել իրենց յոթ օրվա պատրաստածը:
Երեկոյան ամեն ընտանիքին մեկական գավ ջուր տվին:
Շինականի ընտանիքը կերավ իր լավաշը, գաթան, վրայից աղբյուրի սառը ջուր խմեց և պառկեց: Հաջորդ երեք օրն էլ այդպես անցկացրին: Հարուստի խրճիթից լացի և աղաչանքի ձայներ էին հասնում գեղջուկներին: Հարուստը խնդրում էր շինականին, որ իրենց էլ լավաշ տա։ Սակայն թագավորը արգելել էր ցանկացած փոխանակություն:
Հինգ օր հետո թագավորը բացել տվեց խրճիթների դռները: Շինականն իր ընտանիքով ուրախ-զվարթ էր, իսկ առևտրականի ընտանիքը սովից չարացած էր աշխարհի և մարդկանց դեմ:
-Դե՛, ինչն է ավելի կարևոր՝ ցորենը, թե՞ ոսկին,- հարցրեց թագավորը:
-Ցորենը, ցորենը ու դրանից թխված լավաշը,- հազիվ կմկմաց քաղցից նվաղած առևտրականը:
Դրանից հետո Հայաստան աշխարհում այլևս անմշակ հող չմնաց: Մարդիկ քարից անգամ հաց էին քամում: Երկիրը լիացավ հացով, և երկար ժամանակ սովը մոռացավ Հայոց աշխարհի ճանապարհը:

Հարցեր և առաջադրանքներ:l..
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

շինական-Գյուղացի,ռամիկ

գեղջուկ-Գյուղացի,ռամիկ

2. Ո՞ րն էր հեքիաթի ասելիքը:

Աշխարհում ամեն ինչ չի որ փողով է որոշվում ամենա կարևոր բանը դա ցորենն է և հողը։

3. Համացանցից կամ այլ աղբյուրներից գտիր ցորենի ու հացի մասին ասույթներ, առած–ասացվածքներ:

Հացը գցիր ջուրը, ձուկը չիմանա, աստված կիմանա։

Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:

Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:

Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:

Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել:

Ավելի լավ է հացը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով:

 

4. Ընդգծված հատվածից դուրս գրիր ածանցավոր բառերը և նշիր ածանցները:

Հայաստան, անջրդի, անմշակ, թագավոր, համբավավոր, առևտրական, իմաստուն, շինական