Բնության ուսումնասիրման մեթոդները . դիտում, փորձ, չափում

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

 

1.Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:

Դիտումը, փորձը և չափումները:

2.Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:

Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։

 

3.Նկարագրեք որևէ փորձ։

Մշակելով հողը, սերմ դնել, ջրել,հետևել, թե ինչպես է ծիլ տալիս հողը:

 

4.Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները:

Մետր , կիլոմետր, սատիմետր:

Ժամ, րոպե, վայրկյան:

Գրամ, կիլոգրամ, լիտր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *