Աշուն օր․ Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

  1. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան, օրան-խոտի դեզ

Պաղեց- սառել

Հևաց, հևաց.- հառաչեց

Մարմանդ-մարմանդ-դանդաղ

դալուկ-դալուկ-գունատ

2. Կանաչով գրված առերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ-լուսաբաց, արևածագ,

արև-արեգակ, արփի, արեգ

քող-շղարշ

քուն-նինջ

մշուշ-մառախուղ, մեգ

քամի-փոթորիկ, մրրիկ, սյուք

ժիր-աշխույժ, կայտառ, աշխատասեր

3. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Վան եկան-իջան

շար եկան-շարվեցին

բուք արավ-ցրտեց

սուգ արավ- անձրևեց

շող կապեց-շողաց

շաղ տալ-շաղել

մաղ տալ-մաղել

կաղ տալ-կաղել

փախ տալ-փախչել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *