Ուսումնական աշուն. բնագիտություն

Մենք մեր տան դիմացը ունենք փոքրիկ այգի, որտեղ աճում են ծիրանենիներ, բալենիներ: Ամռան այնտեղ մենք խորոված ենք անում, տատիկս ու պապիկս հետ   պահածոներ են պատրաստում: Ես շատ եմ սիրում մեր այգին, այն ջրում եմ պապիկիս հետ: Օրեր առաջ  հորեղբորս  և պապիկիս հետ կտրեցինք մեր այգու ծառերը, ճյուղերը կտրատեցինք և դասավորեցինք: Ամբողջ ընթացքում ես օգնում էի նրանց, մինչև ավարտեցինք այգու աշխատանքները:

Ծառերը կտրեցինք, որովհետև շատ էին բարձրացել, և ամռանը ծիրան քաղել հնարավոր չէր լինում, ու այդ ծառերը փակում էին մյուս ծառերի լույսը, արևը:

Հիմա մեր այգին ավելի կոկիկ, գեղեցիկ և խնամված է  դարձել:

Իմ ուսումնական աշունը

Աշնանային արձակուրդներին ես կարդացել եմ  «Հազարան հավք» հեքիաթը (Արթուր Շահնազարյանի մշակմամբ): Ինձ շատ դուր եկավ առաջին մասը: Ինձ դուր եկավ այն մասը, որ պառավի որդին  մի օր  հիվանդանում է և որդին խաղող էր ուզում պառավից և պառավը  գնում է բերելու, բայց տղան սիրտը խաղող ուզելով էլ մեռնում է, քարսիրտ այգեպանները խաղող չեն տալիս: Եվ ինձ դուր եկավ այն հատվածը, որ Արեգը պտտվեց աշխարհիից աշխարհ և գտավ Հազարան հավքին, և  թռչունի երգով այգին  նորից կանաչեց, ծաղկեց:

Ես նաև աշնանային արձակուրդներին իջել եմ  բակ պապիկիս օգնելու հեծանիվ  վարելու և այլ  բաներ  անելու համար:  Եվ ես մայրիկիս հետ պատրաստել  ենք համեղ ուտեստներ:

 

Մաթեմատիկա

Քննարկվող հարցեր․

1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։

մմ , սմ, մ,  կմ

2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։

Կգ,  գ, տ, ցենտներ

3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։

Միլի վայրկրան, վայրկյան, րոպե, ժամ օր, տարի

4․ Որո՞նք են արագության չափման միավորները։

Կմ/ժ  մ/վ

 

 

Առաջադրանքներ․

1)

5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:

50+30=80սմ

3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով:

30.000+40+2=30.042դմ

4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով:

1000+300+5=1305կգ

6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:

360+36=396ր

9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:

54+36=90վ

Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։

120+6=126 ժամ

 

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։

100.000:50=2000 անգամ

 

3) Հաշվե՛ք․

8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ =8000+30+1+200+9=8240

1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ=9կմ304մ30սմ

1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 3ց 34կգ

8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ=17ց 1տ 109կգ

3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=3ժ 70ր 60վ

 

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։

10ց 640կգ < 10ց 740կգ

3տ 5 կգ < 3տ500 կգ

8 տ 7050 կգ > 8 տ 7 ց

20 դմ 2 սմ > 20 դմ 1 մմ

Ստ․ Զորյան․ Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

Տարբերվող TV

Հարցեր ընկեր Քնարիկին

1.Ընկեր Քնարիկ ձեզ դուր է գալիս այս դպրոցը:

2. Ինչ կցանկանայիք անել այս աշղարհում, եթե միայնակ լինեիք:

3.Դուք կցանկանայիք աշխարհում ամենաառաջին մարդը լինեիք:

4.Դուք կցանկանայիք մի գիրք ունենալ, որը կախարդական լիներ:

5.՝Ընկեր Քնարիկ դուք օրինակ կցանկնայիք ունենալ հսկայական բնակարան:

6. Ինչ եք անում չար մարդկանց հանդիպելիս:

 

Անտառում։ Համո Սահյան

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները/ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը:
  4. Գրավոր նկարագրի՛ր քո տեսած անտառը/ սարը, դաշտը, այգին և այլն/:

Հայաստանի Հանրապետություն

images

 

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Գտեք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան երկրների տեղը քարտեզի վրա:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան բարձրադիր մասը: Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ1 և երկաթ: Հատկապես նշանավոր Արարատյաս դաշտը  են Երևանի տարածքում գտնվող

Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ’ եզդիներ, ռուսներ, հույներ և այլն:

Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության իր մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է, Լոռու մարզկենտրոնը:Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությասն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում’ համակարգչային տեխնիկայի արտադրությունը: Տնտեսության մեջ աստիճանաբար իր ծանրակշիռ տեղն է վերականգնում նաև հանքարդյունաբերությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

  1. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:

Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ):

  1. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:

Հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները:

  1. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:

Հրազդանը, Որոտանը, Դեբեդը

  1. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ1 և երկաթ:  Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

  1. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը

  1. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:

Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

  1. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:

Հայտնի են առողջարաններով և բնական հանքային ջրերով:

  1. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:

3000000 մարդ

 

  1. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:

1.Մայրաքաղաք Երևանը

 2.Գյումրին, որը հաայտնի է իր հումորով

3. Վանաձորը:

 

  1. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:

Հզոր բանակը

Skip to toolbar