Ուսումնական աշուն. բնագիտություն

Մենք մեր տան դիմացը ունենք փոքրիկ այգի, որտեղ աճում են ծիրանենիներ, բալենիներ: Ամռան այնտեղ մենք խորոված ենք անում, տատիկս ու պապիկս հետ   պահածոներ են պատրաստում: Ես շատ եմ սիրում մեր այգին, այն ջրում եմ պապիկիս հետ: Օրեր առաջ  հորեղբորս  և պապիկիս հետ կտրեցինք մեր այգու ծառերը, ճյուղերը կտրատեցինք և դասավորեցինք: Ամբողջ ընթացքում ես օգնում էի նրանց, մինչև ավարտեցինք այգու աշխատանքները:

Ծառերը կտրեցինք, որովհետև շատ էին բարձրացել, և ամռանը ծիրան քաղել հնարավոր չէր լինում, ու այդ ծառերը փակում էին մյուս ծառերի լույսը, արևը:

Հիմա մեր այգին ավելի կոկիկ, գեղեցիկ և խնամված է  դարձել:

Իմ ուսումնական աշունը

Աշնանային արձակուրդներին ես կարդացել եմ  «Հազարան հավք» հեքիաթը (Արթուր Շահնազարյանի մշակմամբ): Ինձ շատ դուր եկավ առաջին մասը: Ինձ դուր եկավ այն մասը, որ պառավի որդին  մի օր  հիվանդանում է և որդին խաղող էր ուզում պառավից և պառավը  գնում է բերելու, բայց տղան սիրտը խաղող ուզելով էլ մեռնում է, քարսիրտ այգեպանները խաղող չեն տալիս: Եվ ինձ դուր եկավ այն հատվածը, որ Արեգը պտտվեց աշխարհիից աշխարհ և գտավ Հազարան հավքին, և  թռչունի երգով այգին  նորից կանաչեց, ծաղկեց:

Ես նաև աշնանային արձակուրդներին իջել եմ  բակ պապիկիս օգնելու հեծանիվ  վարելու և այլ  բաներ  անելու համար:  Եվ ես մայրիկիս հետ պատրաստել  ենք համեղ ուտեստներ: