Ուսումնական աշուն. բնագիտություն

Մենք մեր տան դիմացը ունենք փոքրիկ այգի, որտեղ աճում են ծիրանենիներ, բալենիներ: Ամռան այնտեղ մենք խորոված ենք անում, տատիկս ու պապիկս հետ   պահածոներ են պատրաստում: Ես շատ եմ սիրում մեր այգին, այն ջրում եմ պապիկիս հետ: Օրեր առաջ  հորեղբորս  և պապիկիս հետ կտրեցինք մեր այգու ծառերը, ճյուղերը կտրատեցինք և դասավորեցինք: Ամբողջ ընթացքում ես օգնում էի նրանց, մինչև ավարտեցինք այգու աշխատանքները:

Ծառերը կտրեցինք, որովհետև շատ էին բարձրացել, և ամռանը ծիրան քաղել հնարավոր չէր լինում, ու այդ ծառերը փակում էին մյուս ծառերի լույսը, արևը:

Հիմա մեր այգին ավելի կոկիկ, գեղեցիկ և խնամված է  դարձել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *