Հեքիաթների աշխարհում

—Բարև ձեզ,  ես եկել եմ իրական աշխարհից։ Ես Մարկ Հովեյանն եմ ։Ես եկել եմ ուսումնասիրելու Հեքիաթների աշխարհը, նաև հարցազրույց վարելու Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի անխելք մարդու հետ։

—Բարև, փոքրիկ հետաքրքրքսեր Մարկ, ես այս աշխարհի տերն եմ և քեզ թույլ եմ տալիս ուսումնասիրել մեր աշխարհը և հարցազրույց վարել։

—Շնորհակալ եմ, բարի պապիկ, ես գնամ արդեն, շատ գործ ունեմ անելու։

—Բարի ճանապարհ, հետաքրքրասեր Մարկ։

—Վա՜յ, բարև, մարդ ախպեր, ես էլ քեզ էի փնտրում, ուզում եմ հետդ զրուցեմ։

—Է՜, դե եթե ուզում ես, զրուցենք։

—Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք գնալ Աստծու մոտ։

—Բա արդեն հոգնել էի, աշխատում, չարչարվում էի, ոչնչի չէի հասնում։

—Հա, լավ ես արել, բա ինչպե՞ս եղավ, որ անխելք բաներ արեցիք։

—Ո՞վ, ես, ես անխելք բաներ չեմ արել, ես իմ բախտի հետևից եմ գնացել։

—Եթե այդպես է, բա ինչո՞ւ Հ․ Թումանյանը հեքիաթը անվանեց «Անխելք մարդը»։

  • Դե մի բան պիտի անվաներ, թե չէ, որոշեց այդպես կոչել։
  • Լավ, ցտեսություն, երևում է դուք նույն անխելքն եք մնացել։

 

—Բարի պապիկ, ես ուզում եմ նորից իմ աշխարհում հայտնվել։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *