Սանասարի երազանքը

Կար-չկար, մի տղա կար այդ տղաի անունը  Սանասար էր: Նա շատ էր ուզում բարձրանալ երկինք և տեսնել երկիր մոլորակը: Նա մայրիկին ասաց որ նա ուզում էր բարձրանալ երկինք:

Մայրիկը նրան թույլ չտվեց բարձրանալ երկինք:

Օրերից մի օր մայրիկը զարդնեց և նկատեց  որ տղան նստած լաց էր լինում:

Սանասարը մայրիկի հետ չեր խոսում:

Մի որ մայրիկը նկատեց որ տղան տանը չի նա պատուհանից նայեց և զրմացավ, նկատեց որ այտեղ կանգնած էր տիեզերանավ և լիքը ժողովուրդ:

Մայրը սկսեց հուզվել որ նրա տղան Սանասարը բարձրանում էր տիեզերքը ուսումնասիրելու:

Քիչ անց տիեզերանավը բարձրացավ օդ:

Երկու ժամ անց տիեզերանավը իջավ, բոլորը  այնտեղ կանգնած սպասում  են Սանասարին, Սանասարի երազանքը կատարվեց:

Մայրը հպարտ էր իր տղայով:

Ելքի-մուտքի ստուգատես

Ուսումնական տարվա ամփոփում

  • Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Ինձ համար ամենա սիրելի վայրը ամբողջ կրթահամալիրում դա արտասահմանը է:

  • Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ամենալավ ընկերը դա Անրի Գալուստյան է իսկ իմ ամենա լավ ուսուցիչը դա ընկեր Սոֆյան է:

  • Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
  • Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
  • Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
  • Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ սիրելի առարկան դա մայրենին է ինչու որովհետև այնշատ հետաքրքիր է:

  • Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

ես տիրապետում եմ ռուսերեն լեզուն:

  • Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

 

Զատկածեսն ընտանիքում․․․

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

  • Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ սիրելի օրը այս տարի ապրիլի 26-ն էր, քանի որ այդ օրը մեր ուրբաթ համերգն էր:

  • Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Այդպիսի օր չեմ հիշում:

  • Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
  • Իմ ուսումնական ամառը
  • Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։
  • Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ավելի շատ ուշադրություն կդարձնեմ օտար լեզուներին:

  • Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Հյուսիսային դպրոցից։

Իմ դասարանը

  • Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Իմ կարծիքով Միջին դպրոցում շատ հետաքրքիր է լինելու, նոր ընկերներ ձեռք կբերեմ:

  • Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան/Հյուսիսային դպրոցում։

Միջին դպրոցում կա բարձր դասարաներ:

  • Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

ես ուրախ եմ որ տեղափոխվում եմ միջին դպրոց որովհետև միջին դպրոցու ես ձեռք եմ բերելու նոր ընկերներ;

  • Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Ես գալիս եմ դպրոց որ գիտելիք ստանամ:

  • Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Մայիսի 16-ին՝  չորեքշաբթի օրը, մենք ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք։ Սկզբում գնագցնք Ծաղկունքի դպրոց։

Այնտեղի 5-րդ դասարանցիները մեզ դիմավորեցին, մեզ հյուրասիրեցին թխվածքաբլիթ։ Նրանց հետ մենք բարձունք հաղթահարեցինք, ինչպես նաև մտանք Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեցինք, երգեցինք  և դուրս եկանք խաղալու։ Խաղացինք, լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք դպրոց։

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Մայիսի 19-ին մենք ուղևորվեցինք դեպի Դաշտադեմ գյուղ ընկեր Ֆլորայի և ընկեր Սոֆյայի հետ։ Մենք ժամը  9:30-ին  գնացինք Դաշտադեմ գյուղ։ Մենք կանգ առանք Ագարակ գյուղում, սպասեցինք Ագարակ գյուղի դպրոցի երեխաներին նաև ծանոթացանք նրանց հետ և գնացինք Դաշտադեմ  գյուղ։ Այնտեղ կանգ առանք, ընդմիջում արեցինք և շարունակեցինք  ճամփորդել։ Եվ կանգ առանք  Դաշտադեմ գյուղի մոտ, գնացինք այնտեղի դպրոցներից մեկը, ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ։ Այնտեղ նաև արտասանեցինք, երգեցինք, պարեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք ամրոցի եկեղեցի։Այնտեղ երգեցինք <<Հայր մեր>> երգը և  այլն։ Մենք գնացինք երթուղայինի մոտ, շարժվեցինք դեպի դպրոց։Ճանապարհին մենք կերանք պաղպաղակ: Շատ ուրախ ճամփորդություն անցկացրեցինք և հասանք դպրոց:

Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին   շունն է։  Այն իմ ամենասիրելի կենդանին  է։ Շունը շատ խելացի կենդանի է և լսող։ Շները շատ հավատարիմ ընկերներ են, շները լինում են տարբեր տեսակի, շները սիրում են խաղալ մարդկանց հետ, մարդիկ էլ՝ շների։

Մի գարնան հրաշք

Մի գարնան առաոտ պատուհանը բացեցի և մի հրաշք տեղի ունեցավ: Ամբողջ ծառերը,ծաղիկները ծաղկել են և կանաչել եին  ծաղիկները ծաղկել: Ես արագ իջա բակ այնտեղից չէի գնում: մայրիկս կանչում էր վերև բայց ես չեի ուզում բարձրանալ որոհվետև այս հրաշք վայրը ինձ չեր թողում բարձրանալ տուն: Մայրս ասաց -բարձրացի վերև:

– ոչ:  Ես որոշեցի մայրիկիս ասեմ որ ես գնում եմ արարատ լեռ:

  • Մայրիկ կարող եմ գնալ արարատ լեռ:
  • Իհարկե ոչ:
  • Ինչու:
  • Որ դու գնաս արարատ լեռ կկորչես:
  • լավ:

Տղան այս հրաշք վայրից չեր գնում  սակայն մայրը նորից ասաց

  • արի վերև:  Տղան պատասխանեց:
  • Ոչ:

Տղան ժամեր անց եկավ տուն:

 

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Այս ուսումնական տարվա ընթացքում ես շատ  բաներ եմ սովորել տարբեր առարկաներից,  սովորել եմ  Եղիշե Չարենցի<<Ես իմ անուշ Հայաստանին>>, Հ․ Թումանյանի <<Համերգը>> բանաստեղծությունները։ Ես սովորել եմ  թվականները և նրա չորս տեսակները։ Ես սովորել եմ, թե ինչ են որակական ու հարաբերական ածականները։ Կարդացել ենք  տարբեր հեքիաթներ, պատմվածքներ, առակներ և այլն։ Մաթեմատիկա առարկայից սովորել եմ  կոտորակը և նրա հանումը։ Գումարում, հանում բազմապտկումը և բաժանում։ Անցել ենք խառը թվերը և այլ բաներ։ Հետաքրքիր դասեր ենք անցել անգլերենից և ռուսերենից, բնագիտությունից և հայրենագիտությունից։

Ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություններ քաղաքում և քաղաքից դուրս։

Մենք ունեցել ենք նաև հետաքրքիր մեդիաուրբաթներ հունվարին և ապրիլին։ Մեդիաուրբաթներին երգել ենք երգեր Հայաստանի մասին՝ Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի, Էրեբունի Երևան, Ես իմ անուշ Հայաստանի, Քեզ համար, Հայաստան և այլն, արտասանել ենք Թումանյանի և Չարենցի բանաստեղծությունները։

Մայիսի 4

Կատարի՛ր առաջադրանքները

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ

 վախ-վախկոտ

քար-քարե

մայր-մայրական

երկինք-երկնային

արև-արևային

 փայտ-փայտե

լեռնային,

փողոցային

երկաթե

օդային

ծաղկային

եղբայրական

ոսկե

արծաթե

ծովային

ամերիկյան

ֆրանսիական

գերմանական

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ,երեսուն չորս տասնյակ,քառասուն հինգ տասնյակ,հիսուն վեց տասնյակ,վաթսուն յոթ տասնյակ,յոտանասուն ութ տասնյակ,ութսուն ինը տասնյակ ինըսուն :

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա․ խմբի բառերը գրվում են միասին ,կից,Բ․ խմբի բառորը գրվում են առանձին։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786 Վաթսունհինգ, քառասուներկու, հարյուր յոթ,իննսուներեք, վեց հազար ութսունյոթ,չորս հազար երեք հարյուր քսանմեկ,յոթ հարյուր ութսունվեց:

Եզոպոսի առակներից

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

 

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Աշխարհի ամենավատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև` դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները:

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարւմ : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ) 

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը`կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

ուռ ու մունջ-լուռ,  դատարկ-դատարկամեջ, երկյուղ- Վախ,

միմյանց-Իրար, փարատել-դարս,

  1. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  2. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  3. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  4. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  5. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: