Երիտասարդ խեցգետինը: Ջանի Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

 

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը  զննեց  նրան  երկար  հայացքով  և  հառաչելով  ասաց.

-Դե՞,  իսկ  հետո՞  ինչ  ես  մտադիր  անելու.  Եթե  կուզես  իմանալ,  երիտասարդ  հասակում  ես  էլ  էի  երազում  խեցգետիններին  քայլել  սովորեցնել:  Եվ  ահա  տե՛ս,  թե  ինչ  օրի  եմ:  Ապրում  եմ  մեն-մենակ,  և  ամեն  մի  խեցգետին  ավելի  շուտ  իր  լեզուն  կկծի,  քան  թե  ինձ  մի  խոսք  կասի:  Ինձ  լսիր,  քանի դեռ  ուշ  չէ,  կոտրիր  ինքդ  քեզ,  ապրիր,  ինչպես  բոլորը,  և  երբևէ  դու  ինձանից  շնորհակալ  կլինես  խորհուրդիս  համար:
Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:  Նա  միառժամանակ  կանգնած  մնաց  ծերունու  առջև,  հետո  քաղաքավարի  հրաժեշտ  տվեց  նրան  և  թեթև  սրտով  գնաց  իր  ճանապարհով:
Արդյոք  հեռու՞  կգնա:  Կունենա՞  հաջողություն:  Կկարողանա՞  ուղղել  այլանդակությունները,  որ  դեռ  այնքան  շատ  կան  մեր  աշխարհում:  Ոչ ոք  չգիտե  այդ:  Ես  էլ  չգիտեմ:  Որովհետև  մինչև  այսօր  մեր  խեցգետնիկը  դեռ  էլի  արիությամբ  առաջ  է գնում  և  հավատում,  որ  ինքն  իրավացի  է  այնպես,  ինչպես  հավատում  էր  առաջին  օրը:  Իսկ  մեզ  մնում  է  ամբողջ  սրտով  ցանկանալ  նրան՝

Բարի  ճանապարհ

Առաջադրանք:
1. Ընդծված հատվածում գտնել գոյականները՝ անձ և առարկա ցույց տվող բառերը:

ազգականները-անձ ցույց տվող գոյական

խեցգետինը-իր ցույց տվող գոյական

գորտերը-իր ցույց տվող գոյական

պոչ-իր ցույց տվող գոյական

մաստություն-վերացական գոյական

վարժություններ- իր ցույց տվող գոյական

առվակ-իր ցույց տվող գոյական

քարեր-իր ցույց տվող գոյական

ոտք-իր ցույց տվող գոյական

զրահ-իր ցույց տվող գոյական

րոպե-վերացական գոյական

2.  Ընտրե՛ք յն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Պետք չէ դեմ գնալ բնությանը։ Աստված ինչպես ստեղծում է մարդուն, այնպես էլ մարդ պետք է մնա։
  • Հասարակությունը չի հանդուրժում առանձնացողին։ Մարդը քննադատվում է հասարակության կողմից։
  • Դու ավելին չես, քան քո ազգակիցներդ։
  • Միշտ լինում են անհատներ, ովքեր այլ կերպ են մտածում։
  • Հասարակության առաջընթացը ապահովում են նրանք, ովքեր առաջ են շարժվում։
  • Պետք չէ մեծամիտ լինել և քեզ յուրահատուկ ներկայացնել։

3. Հիմավորե՛ք պատմվածքի վերջին նախադասության ընդգծումը։ Դուք որ միտքը կընդգծեիք և ինչու։
Բարի  ճանապարհ

Խեծգետինը չլսեց ոչ ոքի, նա հետևեց իր սրտի ձայնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *