Հարցազրույց Սբաստացի ուսուցչ- ծնողների հետ

Հարցերն ուղղված են մէր դաս ընկերներ Մարկ Հովեյանի մայրիկին՛ Քրիստինե Շահբազյանի, ( մայրենիի ուսուցչուհի  )  Նիկոլ Մելքոնյակ   Աննա ֆրանգյանին  ,և Ներսիսյան Արամի տատիկի Մարետ  Սիմոնյանի:

Հարցեր ընկեր Աննային

  1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։
  2.  Դժվա՞ր է լինել չորս երեխաների մայր։
  3. Դուք օգնո՞ւմ եք Նիկոլին ռուսերենը սովորելիս։
  4. Ո՞րն է ուսուցչի ու ծնողի տարբերությունը։
  5. Ձեր չորս երեխաների հետ եք հեշտ լեզու գտնում, թե՞ դասարանում՝ սովորողների։
  6. Ինչո՞վ է Նիկոլը ձեզ օգնում։
  7. Արդյո՞ք ընկերներ եք Դուք և Նիկոլը, բացի մայր ու աղջիկ լինելուց։ Ինչպե՞ս է արտահայտվում ձեր ընկերությունը։
  8. Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածությունը չի ազդում ձեր և ձեր երեխաների հարաբերությունների վրա։
  9. Ինչով է տարբերվում սեբաստացի ծնող-ուսուցիչը այլ ծնողներից և ուսուցիչներից։
  10. Առաջին հերթին դուք սեբաստացի ծնող եք, թե սեբաստացի ուսուցիչ։

1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։                                                                                                                                                                       2. Ինչո՞վ է օգնում Արամը ձեզ, իսկ դուք ինչո՞վ եք օգնում Արամին։                                                                                                                                                           3․  Բացի տատիկ և թոռնիկ լինելուց,  կարող ենք ասել, որ դուք նաև լավ ընկերնե՞ր եք։                                                                                                                       4. Իսկ դուք հիշո՞ւմ եք ձեր դպրոցական տարիները։                                                                                                                                                                      5. Այն դպրոցում որտեղ դուք եք սովորել, այդ դպրոցը տարբերվո՞ւմ էր մեր դպրոցից։

 

Հարձեր ընկեր Քրիստինեին:

1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։ P=9×4=36 S=9×2=18
  2. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 24:4=6
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 25:5=5
  4. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը: P=16×2+12×2=56 S=16+12=28
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 36 սմ է։ P=36×2=72
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 12 դմ է։ P=12+12=24
  7. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 2 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 10+2=12,  P =2x(10+12)=44, S= 12×10=120
  8. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։ P = 13+12+15=42
  9. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։ P= 25+24+26+27 =102

Տնային առաջադրանք 24․11․2022

1․ Հորինիր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Մի օր հեքիաթում» վերնագրով։

Մի անգամ ես հայտնվեցի անտառում։ Ես քայլում էի, որ դուրս գայի։ Բայց դուրս եկավ մի նապաստակ և ասեց․ արի քեզ տանեմ  ջրի, մոտ։ Ես զարմացա։ Մենք նապաստակի հետ գնացինք ջրի մոտ բայց  նապաստակը անհետացավ։ Ես նորից քայլեցի  որ լսում եմ ձայներ։ Ինձ ծառերը , ծաղիկները , խոտը ցույց  եին ճանապարհը։ Ծառերը ասում էին,  որ գնաՄ ձախ։ Ծաղիկներա ասում էին որ  գնաՄ աջ։ Խոտը ասում էր որ  գնամ ուղիղ ։ Ես լսեցի ծաղիկներին ,  որովհետև ես շատ եմ սիրում ծաղիկ։ Ես գնացի աջ և հայտնվեց գայլը։ Նա սում էր արի գեզ ցույց տամ ավելի կարճ ճանապարհ այստեղից դուրս գալո։ Ես մտածեցի և հիշեցի <<Կարմիր գլխարկ>> հեքիաթը ու ասեցի – Ես կգնամ ձախ մի պայմանով որ դու գաս ինձ հետ։ Գայլը մտածեց և ասաց — Լավ, ես կգամ քեզ հետ ։ Հնեց թեքվում էինք ձախ,  գայլը անհետացավ ։ — Այս ինչ տարօրինակ անտառ է, ասում եմ ես ։ Քայլում եմ և տեսնում ցուցանակ, որի վրան գրված եր կա երկու դուռ մեկով մեջ դուրս կգաս անտատառից մյուս դռնից կդառնաս կամ ծառ , կամ ծաղիկ, կամ խոտ ։ Դուրս եկավ փոքրիկ մարդուկ և ասաց —Դու երբ քայլում էիր լսում էիր որ ծառերը խոտը ծաղիկները քո հետ խոսում են Ես պատասխանում եմ — Այո իհարկե լսում էի։ Հենց ես դնում եմ ձեռքս իմ ընտրած դռան վրա ինձ արթնացնում է իմ մայրիկը խոսքերով — Արթնացի ուշացար դպրոցից։

2․ «Ես եմ կրթահամալիրը» վերնագրով տեսանյութ պատրաստի՛ր, որտեղ պատմում ես կրթահամալիրի մասին: Տեսանյութը տեղադրի՛ր բլոգումդ:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Ես սիրում եմ Կրթահամալիրում որ կա բակ կարող ենք դուրս գալ խաղալ։ Մարմնամարզության դասերը անել դուրսը։ Երկարորայի ժամանակ կարող ենք դուրս գալ բակ խաղալ լիքը տարբեր խաղեր։ Նաև սիրում եմ Ընտրությունը այտեղ մենք ընտրում ենք իչով պետք է զբաղվենք մոտակա 2 ժամը։

  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:

Հինգ սեբաստացի Մայրիկս, երեք Եղբայրներս, ես։

Գրիգոր Լուսավորիչ։Քրիստոնեությունը Հայաստանում

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել և նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մեացի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։ 301 թվականին։
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։ Գրիգոր Լոիսաորիչին բանատկել է Տրդատ Գ Մեծը որովհեըև նա Քրիստոնեիություն էր քարոզում։
  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։ Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը Խոր վիրապ։
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում նանտարկությունից։ Նա բուժեեց Տրդատ Գ – ին անբուժելի հիվանդությունից։
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։ Քրիստոնեուցյունը ընդունվեց որպեզ պետական կրոն Հայաստանում Տրդատ Գ և Գրիգոր Լուսավորիչի շնոհիվ։

Ավ․ Իսահակյան։ Ուշինարա

Հնդկական զրույց

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

***

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

***

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

***

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

***

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Հարցեր և առաջադրանքներ

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Մերձավոր- բարեկամ

դեգերել-մի բանով զբաղվել

անգղ-ցերեկային գիշատիչների դասին պատկանող խոշոր գիշատիչ թռչուն

աղերսել-խնդրել

ընկճել-խեղճացնել

հանցանք-դատապարտելի արարք

հռչակ-բարի անուն

սարսուռ-ցրտից առաջացող դող՝ ցնցում

դողդոջուն-դողդոջացող

հոշոտել- խժռել

ոճիր-հանցագործություն

առարկել-չհամաձայնել

մատնել-դավաճանությամբ մեկին նրա թշնամու ձեռքը տալ՝ հանձնել

թշվառ-աղքատ

կամք-ցանկություն

թախանձել-սաստիկ խնդրել

ենթակա-ըստ պաշտոնի իրենից ավագին ենթարկվող

սրտահոժար-հոժար սրտով

ձեղուն-շինության ծածկ

փերթ-շորի կամ կաշվի կտոր

նժար-կշեռքի թաթերից յուրաքանչյուրը

2․Բնութագրի՛ր Ուշինարային։ Ուշինարան շատ իմաստուն , անկեղծ , բարի  և արդար մարդ էր։

3․Բլոգումդ ներկայացրո՛ւ ստեղծագործության հիմնական իմաստը։

Ստեղծագործության հիմնական իմաստը այն , որ պետք է սիրել մարդկանց ոգնել ինչով կարող ես։

4․Ստեղծագործությունը ինչպե՞ս կվերնագրեիր դու։

<<Բարի դատաորը >>

Հարցազրույց Սեբաստացի ուսոցիչ-ծնողների հետ

Հարցերն ուղղված են մեր դասընկերներ

Մարկ Հովեյանի մայրիկին՝ Քրիստինե Շահբազյանին(մայրենիի ուսուցչուհի)

Արամ Ներսիսյանի տատիկին՝ Մարիետ Սիմոնյանին(մայրենիի լաբորատորիայի ղեկավար)

Նիկոլ Մելքոնյանի մայրիկին՝ Աննա Ֆրանգյանին (Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավար, ռուսերենի ուսուցչուհի)

Հարցեր ընկեր Աննային

  1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։
  2.  Դժվա՞ր է լինել չորս երեխաների մայր։
  3. Դուք օգնո՞ւմ եք Նիկոլին ռուսերենը սովորելիս։
  4. Ո՞րն է ուսուցչի ու ծնողի տարբերությունը։
  5. Ձեր չորս երեխաների հետ եք հեշտ լեզու գտնում, թե՞ դասարանում՝ սովորողների։
  6. Ինչո՞վ է Նիկոլը ձեզ օգնում։
  7. Արդյո՞ք ընկերներ եք Դուք և Նիկոլը, բացի մայր ու աղջիկ լինելուց։ Ինչպե՞ս է արտահայտվում ձեր ընկերությունը։
  8. Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածությունը չի ազդում ձեր և ձեր երեխաների հարաբերությունների վրա։
  9. Ինչով է տարբերվում սեբաստացի ծնող-ուսուցիչը այլ ծնողներից և ուսուցիչներից։
  10. Առաջին հերթին դուք սեբաստացի ծնող եք, թե սեբաստացի ուսուցիչ։

 

Skip to toolbar