Хитрая лиса

 

Жила- была одна лиса.Она была очень голодной. В лесу она встретила ворону, у которой  во рту была кусок сыра. Лиса попросила бороны спеть песенку. Ворона начала петь  и  кусочек сыр упала вниз. Хитрая лиса взяла и ушла.

Դաաարանում

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—ամբողջ, անգամ, երբեք, դարձավ։————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
——վատ———————              —————լավ—————

—սովորական————————              ———արտասովոր———————

———պարզ——————              —————բարդ—————
——երկար———————              ———կարճ———————

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————

բ/ հարցերին     —————————————

գ/ դարակները  —————————————

դ/ խրճիթ          ———եզակի——————————

6.     Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—տղա——————————       —————վատ———————
——հարցեր—————————       ———պարզ—————————

7.      Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ————ձանձրացնել———————
բ/չէր կարողանում               ———չկարողանալ————————
գ/դնեն                                     —դնել———————————
դ/դարձավ                              ——դառնալ——————————

8.     Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ——ստվեր, նամականիշները——————

ստորոգյալ     ——ունի,—չեն խմում———————

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
——կաղամբ, սոխ——————————

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Նա շատ հետաքրքրասեր էր, բայց հարցերը ուղղում էր հակակառակ։——————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
—Նա առանձնացավ բոլորից։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
—1.Ինչո՞ւ բռնակն ունի դուռ։

Առանց դռան բռնակ չէր լինի։————————————————————————————————————2.——Ինչո՞ւ ուղեղն ունի գլուխ։

Որովհետև առանց ուղեղի գլուխը չէր աշխատի։

————————————————————————————————————————

3.Ինչո՞ւ էջն ունի գիրք։

Որպեսզի երեխաները իրենց կարդացած գրքերի էջերը իմանան։———————————————————————————————————————————————————————————————————————

15.  Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Skip to toolbar