Երկրի օդային հագուստը

Երկիր մոլորակի ամենաթանկ ու անգին հատկություններից մեկն էլ օդն է: Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը, կոչվում է մթնոլորտ: Մթնոլորտը պահպանում է կյանքի համար անհրաժեշտ ջերմությունն ու խոնավությունը, ինչպես նաև մեզ պաշտպանում է արևի կիզիչ ճառագայթներից:

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Առանց օդի մարդը չի կարող ապրել:

  1. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Թթվածնից, ազոտից, ածխաթթու գազից

  1. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Օդը Երկիր մոլորակի հագուստն է:

1.Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա:

Հովհաննես Թումանան. Պատրանք

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

պատրանք-ցնորք, խաբկանք

զիլ-սուր, բարձր հնչող

կուսական-մարդու ձեռք, ոտք չդիպած

 

Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

պատրանք-խաբկանք

մութ-խավար

քաջ-ուժեղ

կուսական-անարատ, մաքուր

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Բանաստեղծությունը հեղինակի հիշողությունների, ապրած լավ օրերի մասին է: