Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ:     Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր:             Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձվի  հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

մառան-նկուղ, ամբար

    2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:

3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

-Փրկեք ինձ:

4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:    

-Ուռա՜, ձվածեղ ենք ուտելու:   

5. Ինչպե՞ս է  կոչվում.

  • բառերի մառանը- բառարան
  • գրքերի մառանը- գրադարան
  • նկարների մառանը-պատկերասսրահ
  1. Շարունակի՛ր.

 

Մկների երկիրը  կոչվում  է  Մկստան:

Վախկոտների  երկիրը  կոչվում  է  Վախկոտլանդիա

Կաղամբների երկիրը  կոչվում  է .Կաղամբստան

Ծիծաղների երկիրը  կոչվում  է  Ծիծաղստան

  1. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ: -Ձուն ննկավ:
Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի:-Մուկը թեքվե:

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց:-Մուկը գլորեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *