Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

 

Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխնության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճաբաչվեց Հայաստանի թագավոր:

Երվանդ առաջին Սակավակյաց: Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

Տիգրան 1 Երվանդյան: Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորռնացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:

Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուչոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո` մինչև Ք.ա. 522 թ.:

Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը: Նրան անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճաբաչվեց Հայաստանի թագավոր:

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

Ք.ա. 570-525 թթ. Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

 

 

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր  tահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։

Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

Վանի թագավորությունը Ռուսա 2-ի օրոք։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա 1-ի հաջորդների՝ Արգիշթի 2-ի և Ռուսա 2-ի օրոք՝ մինչև Ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Հատկապես նշանավոր էին Ռուսա 2-ի գահակալության տարիները՝ Ք․ա․ 685-645։ Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։

2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։

Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

3․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Ք․Ա․ 776 թվակամին կառուցեց Արգիշտիխինիլի քաղաքը։
4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։
5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։
6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Վանի թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։ Continue reading

Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Վանի թագավորության հիմնադրումը։

Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային  պատմության մեջ։ Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։

Իր արքաների ասորերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝  Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորությունը։

               Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։) Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։ Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի 1-ինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ։

Սարդուրի 1-ինի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին վերելքի ուղին բռնած թագավորությունը։ Իսկ նրա հաջորդների իշխանությունն ընդարձակելով աստիճանաբար ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց նաև այլ երկերների վրա։

Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք։ Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նորաստեղծ պետությունը սկսում է հզորանալ, կարիք է զգացվում նոր, ավելի մեծ ու շքեղ մայրաքաղաքի։ Այդպես եղավ նաև Վանի թագավորությունում։

Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։ Լճափին բարձրացող հսկայծավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց։ Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակվեց նաև հետագա արքաների օրոք։ Որպես բացառիկ պատիվ՝ նրանք իրենց կոչում էին «տերը Տուշպա քաղաքի»։

               Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի 1-ինը թողել է մի քանի արձանագրություն։ Նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա․․․»։ Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Հայտնի է, որ նրա զորքերը Ք․ա․ 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-ի դեմ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։

  1. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։

Իր արքաների ասորերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝  Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորությունը։

  1. Ի՞նչ գիտեք Սարդուրի 1-ին  արքայի մասին։

Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։) Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին:

  1. Ո՞վ է հիմնել Տուշպա(Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

  1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը։

Նոր հասկացություններր, անուններ, արտահայտություններ

Բիայնիլի, Վանի թագավոություն, Սարդուրի 1-ին, Տուշպա(Տոսպ,Վան), «մեծ արքա», «տիեզերքի արքա»

Սարդուրի 1-ինի արձանագրությունը՝ Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրման մասին

Արձանագրությունը Սարդուրիի Լութիպրիի որդու՝ մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի,Նաիրիի արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրին՝ Լութիպրիի որդին, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին՝ որդին Լութիպրիի ասում է այսպես․ «Ես քարերն այս Ալնիունու քաղաքից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի»։

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները։ Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է Արմենիա անվամբ կամ դրա տարբերակներով։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։ Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով։ Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում նաև ապրում էին «Հայայի որդիները», այսինքն՝ հայորդիները։

Հայասա թագավորությունը։ Ք․ա․ 25-23 դդ․ Հայաստանի արևմուտքում բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։

Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևակից բաղկացած բանակ։ Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին մեծ ուժ էր։

Նաիրի երկիրը։ Ք․ա․ 13-10 դդ․ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։ Եվ ամբողջ Հայաստանը նրանք սկսեցին կոչել այդ անունով։ Ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն «Ուրարտու» է կոչվում մինչև Ք․ա․ 4-րդ դարի կեսը։

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։,

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։ Գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։
  2. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը
  3. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։-Արմենիա անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։
  1. Խեթերեն ի՞նչ է նշանակում «Հայասա»։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։- Հայասա խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։
  2. Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։- Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։
  3. Ո՞վ էր Արամը (Արամու)։- Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամորպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու

Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։

Գործնական աշխատանք

Պետական կազմավորում Դարաշրջան Տարածքը Հիշատակություններ դրա մասին
1․ Արատտա Ք․ Ա․28-27 Հայկական լեռնաշխարհ
2․ Հայասա Ք․ա․ 25-23 Հայկական լեռնաշխարհ
3․ Ուրարտու Ք․ա․ 9-4-րդ դարեր Հայկական լեռնաշխարհ

Նոր հասկացություններ, Անուններ, Արտահայտություններ

Շումերներ, Արմանի, Արմի, Հայասա, Նաիրի երկիր, Հայկազունիների Արարատյան թագավորություն (Ուրարտու), Արամ (Արամու)

Ճամփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Մենք դասարանով իրականացրեցինք ճամփորդություն  Հայաստանի պատմության թանգարան։

Մայր դպրոցից շարժվեցինք դեպի թանգարան ժամը 13:35 :

Այնտեղ շատ հետաքրքիր էր։

Առաջինը ուսումնասիրեցինք քարի դարում  մարդու կողմից պատրաստված քարից հին գործիքները։

Հայաստանի Պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ 35-13 դդ․ արվեստի բարձրարժեք նմուշներ - Պանորամա | Հայաստանի նորություններ

Ինչպես նաև այնտեղ է դրված աշխարհի ամենահին կոշիկը, որը շուրջ  5000 տարեկան է, և Արենիից բերել են Հայաստանի պատմության թանգարան, որը մինչև այսօր պահպանված է։

Պատմություն. Հեռավար ուսուցում Հնագույն կոշիկ | Միհրան Կարսեցյանի բլոգ

Թանգարանում  կային ոսկյա մատանիներ և թևնոցներ։ Ինչպես նաև այնտեղ տեսանք հին մետաղադրամներ,  որոնք պատրաստված էին  արծաթից և բրոնզից։ Դրանց վրա պատկերված էին հայոց թագավորները։

Շատ հետաքրքիր էր հատկապես կավից պատրաստված Գառնու հեթանոսական տաճարի մակետը։

Մենք շատ բաներ տեսանք, շատ բաներ իմացանք հին դարերի մասին, այդ ժամանակներում ապրող մարդկանց կենցաղի, ապրելակերպի մասին։

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։ Գիտնականներին հաջողվել է նաև պարզել, որ թե որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։

Հայաստանը Հին Արևելքի վեպերում և առասպելներում։ Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

Աստվածաշունչ մատյանից բացի՝ նման տեղեկություններ են պահպանվել նաև Հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններում։ Միջագետքից և Սիրիայից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում նշվում է «Աստվածային սուրբ օրենքների երկիր», «Անմահության երկիր», մի երկիր, որտեղից տարածվել են իմաստությունն ու արվեստը։ Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։

Հայերի ծագման մասին պատմող ավանդազրույցները։ Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդներ։ Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բացատրեք «նախալեզու» և «նախահայրենիք» հասկացությունները։

1)Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

2)Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։

2․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։

3․ Ի՞նչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին։

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։

4․ Ի՞նչ կերպով է ներկայանում Հայաստանը Հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հայաստանը Հին Արևելքի վեպերում և առասպելներում։ Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։ 

5․ Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

 Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

 Բրոնզի դար։ Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից մարդիկ ստացան բրոնզը։ Այն շատ ավելի ամուր էր պղնձից։ Բրոնզե գործիքներն ու զենքերը գերադասելի էին քարից։ Դրանք մեծ առաջընթաց ապահովեցին արհեստների ու գյուղատնտեսության զարգացման համար։ Սկսվեց բրոնզի դարը։

Բրոնզի դարի վաղ շրջանը (Ք․ա․ 35-24-րդ դդ․) բացառիկ կարևորություն ունի Հայաստանի հնագույն պատմության ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում է հիշատակվում լեռնաշխարհի առաջին պետությունը։ Բացի այդ, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք․ա․ 28-26-րդ դարերում ունեցավ աննախադեպ մեծ տարածում։ Հյուսիսում հասավ Հյուսիսային Կովկաս, հարավում՝ Եգիպտոս, հարավ-արևելքում Իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ։

Բրոնզի դարում Հայաստանում եղան քաղաքակրթական լուրջ նվաճումներ։ Դրա վկայություններից է զարգացած մետաղամշակությունը։ Այն ժամանակի գիտության  բացառիկ նվաճում էր Մեծամորի աստղադիտարանը։ Այստեղից աստղային երկինքը դիտարկվել է դեռևս Ք․ա․ 2800-2600 թվականներին։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են հարյուրավոր բրոնզեդարյան հուշարձաններ։ Դրանցից շատերը համաշխարհային նշանակություն ունեն։ Կարևորագույն հուշարձաններից է Շենգավիթը (Երևանյան լճի հարևանությամբ)։ Եզակի հուշարձաններից է Լճաշենը Սևանա լճի ավազանում։ Այստեղից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բարձարժեք և եզակի գտածոներ։ Continue reading

Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

Միջին քարի դարը (մեզոլիթ)։ Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։ Այդ շրջանում ևս մարդկանց կյանքի ապահովման հինական աղբյուրները որսորդությունն ու հավաքչությունն էին։ Կատարելագործվում էին աշխատանքային գործիքները։ Կարևոր էր նետ ու աղեղի լայն կիրառությունը։ Այն դարձավ մարդու գլխավոր զենքն ու ապրուստ հայթաթելու միջոցը։ Մեզոլիթում սկսեցին ընտելացնել առաջին կենդանիններին և մշակել բույսեր։

Միջին քարի դարում տոհմական համայնքները, աճելով ու միավորվելով, կազմում էին ցեղեր։ Ցեղի անդամները միալեզու էին, ունեին ընդհանուր հավատալիքներ ու սովորույթներ։ Բնակչությունն աճում էր ավելի մեծ թափով։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

Նեոլիթյան <<հեղափոխություն>>։ Նոր քարի դարն սկսվել  է Ք․ա․ 10-րդ հազարամյակից և տևել մինչև Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերը։

Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

Նոր քարի դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։  Դրանց հիման վրա հետագայում առաջացան պետական կազմավորումները։

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

Դեռևս հին քարի դարում սկզբնավորված կրոնական պատկերացումներն ավելի էին զարգանում։ Դրանք կապվում էին բնության երևույթների, աստվածությունների, ոգիների և նախնիների պաշտամունքի հետ։ Ստեղծվում էին արվեստի գործեր, որոնց լավագույն օրինակներից են Պորտաբլուրի քարակոթողների քանդակները, Հայաստանի ժայռապատկերները և այլն։

Պղնձի-քարի դար (Էնեոլիթ)։ Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։ Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը։ Սակայն այն փափուկ մետաղ էր, և քարե գործիքները պղնձյա գործիքների կողքին շարունակում էին գործածվել։

Էնեոլիթում զարգացան հողագործությունը, անասնապահությունն ու արհեստները (մետաղագործություն, կավագործություն և այլն)։ Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ։ Էնեոլիթը տևել է մինչև Ք․ա․ 5-րդ հազարամյակի վերջը։

Հարցեր և առաջադրանքներ

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մեծ թվով էնեոլիթյան հուշարձաններ։ Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։ Իսկ Արենիի (Վայոց ձոր) պեղումներից վերջերս հայտաբերվել են Ք․ա․ 5-րդ հազարմյակի վերջին վերաբերող՝ աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնաման (կոշիկ) և այլ իրեր։

1․ Նշե՛ք միջին քարի դարի մեզոլիթի թվագրությունը։

Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։

2․ Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

3․Բացատրե՛ք նեոլիթյան <<հեղափոխության >> էությունը։

Նոր քարի դարն սկսվել  է Ք․ա․ 10-րդ հազարամյակից և տևել մինչև Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերը։

Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

 

4․Պատմե՛ք <<Ոսկե եռանկյունւ>> մասին։

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

5․Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի բնորոշ գծերը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

Նոր Հասկացություններ, Անուններ, Արտահայտություններ

Շանիդար, նեոլիթյան <<հեղափոխություն>>, ցեղ, <<Ոսկե եռանկյունի>>,Պորտաբկուր, մետաղի դար, Առատաշեն, Թեղուտ, Արենի