Հունվարյան ճամբարի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանի ընթացքում, այսինքն՝ ամբողջ հունվարը, ճամբարային էր։Ես ընտրել էի տեխնոլոգիայի ջոկատը՝ որի ղեկավարն էր Հասմիկ Գրիգորյանը։Մենք ընկեր Հասմիկի ջոկատում գորգ ենք գործել․ նկարել ենք, թեյախմություն ենք կազմակերպել, խաղացել ենք ուսումնական հետաքրքիր խաղեր, մասնակցել ենք տարբեր նախագծերի։ Ունեցել ենք նաև ճամփորդություններ։ Հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում ես մասնակցել եմ երեք ճամփորդության՝

  1. Եռօրյա ճամփորդություն Արատես
  2. Այցելություն սահադաշտ
  3. Ճամփորդություն Սևաբերդ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 24-26-ը Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ Արատեսում էի։ Մենք 9:30 Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեցինք դեպի Վայոց ձորի մարզ, Արատես գյուղ։ Մոտ երեք ժամ ճանապարհ գնացինք։ Երբ հասանք Հերմոն գյուղ,  մեքենայից իջանք

և երկուսուկես կիլոմետր քայլեցինք, քանի որ այնտեղ շատ ձյուն էր և մեքենան այլև չէր կարող բարձրանալ,  խրվել էր ձյան մեջ։

Հասանք տեղ, ճաշեցինք,  գնացինք մեր սենյակ, դասավորեցինք մեր իրերը և գնացինք դուրս ձյունով խաղալու։

Խաղալուց հետո գնացինք ակումբ, ընթրեցինք և գնացինք քնելու։Արատեսում պատրաստել ենք գաթա թոնրի մեջ և փախլավա։

Մարզվել ենք, խաղացել մարզական խաղեր, սահնակով սահել ենք։

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, քանի որ ես շատ էի կարոտել Արատեսը, այնտեղի շա՜տ ձյունը, վառարան վառելը, կարտոֆիլի պլեճը և այլն․․․

Ճամփորդություն դեպի Սևաբերդ գյուղ

Հունվարի 11-ին  մենք ճամբարի մեր ջոկատով  գնացինք Սևաբերդ սահնակ քշելու։Դպրոցից շարժվեցինք ժամը 11:30-ին։ Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում։ Այնտեղ շատ ձյուն  կար ու շատ ցուրտ էր։Մենք բարձրացանք սարը և այնտեղից սահնակով սկսեցինք սահել։ Մեզ հետ նաև մարզիչ կար։

Ինձ ամենաշատը դուր եկավ առատ ձյունը, որ կար Սևաբերդում։ Նաև ասեմ, որ ձյուն էր տեղում, դե իսկ մենք ձյուն շա՜տ ենք կարոտում․․․ Continue reading