Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

images

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը: Վահան Տերյանը մտովի գնում է իր մանկություն, որտեղ իր տունն է, մայրը…  Նա կարոտում է իր մանկությունը…
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Մայրը նստած իլիկ էր մանում ու հեքիաթ էր պատմում:
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը: -Արևը հանգչում է հեռվում, գետից բարձրանում է մշուշ…
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:  պարզ լեզու-շատ հեշտ, հասկանալի  լեզու  մաշված ձեռքէեր-տանջված, աշխատած ձեռքեր
  5. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:-մայրամուտ

Բ)Իլիկդ խոսում է անուշ:-Իլիկի ձայնը կարծես մանկության մի հեքիաթ է  պատմում:

ԳԴրախտ է նորից իմ հոգում:-Նորից ես մանուկ եմ:

  1. Նկարի՛ր, ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *