October 12

Աշնան երգը

Աշուն է օրերը ցրտում են – Sanahin BiglarianՄի գեղեցիկ  աշնան առավոտ մի տղա՝ անունը Վիլյամ, արթնացավ քնից, նայեց պատուհանից դուրս և նկատեց գյուղի գեղեցիկ աշնան առավոտը, իսկ հեռվում գտնվում էր անտառը։ Տղան վեր կացավ անկողնուց, հագավ իր հագուստը, կոշիկները և գնաց անտառ։ Բակում շատ արևոտ եղանակ էր, տերևնրերը դեղնել էին, տերևաթափ էր դրսում։

Վիլյամը քայլելով գնում էր դեպի անտառը։ Անտառը շատ գեղեցիկ էր, չորսբոլորը պատված էր ծառերով, ոսկեգույն տերևներով,ամենուր տերևաթափ էր, ոտքերի տակ խշխշում էին տերևները, հեռվից լսվում էր գետակի քչքչոցը։ Աշունը կարծես իր աշնան երգն էր երգում։  Տղայի համար այս ամենն իսկական հրաշք էր, բայց նա մի մտավախություն ուներ՝ մտածում էր, որ հանկարծ չմոլորվի անտառում։Բայց նա վախը դրեց մի կողմ, նստեց նստարանին և սկսեց վայելել աշնանային գեղեցիկ բնությունը, լսել աշնան երգը։ Մի քանի րոպե նստելուց հետո նա զգաց ինչ-որ լացի ձայն, նա կամաց քայլելով առաջ էր գնում։Հանկարծ նկատեց տղայի, որը նստել էր ծառի տակ և լաց էր լինում։ Վիլյամը ասաց․

-Բարև, քո անունը ի՞նչ է։

—Բարև, իմ անունը Էդուարդ է, իսկ դու ո՞վ ես,- հարցրեց Էդուարդը։

-Իմ անունը Վիլյամ է, եկել եմ այստեղ ժամանակ անցկացնելու, անտառում զբոսնելու։ Նստարանին նստած էի և պատահական լսեցի քո ձայնը,  ի՞նչ է պատահել։

-Ես մոլորվել եմ այս անտառում,- ասաց Էդուարդը։

-Արի գնանք գյուղ, ես ճանապարհը գիտեմ։

-Վստա՞հ ես, Վիլյամ։

-Այո, արի գնացինք։

-Լավ, դե որ այդպես է, արի։

Նրանք միասին քայլելով ու երգելով գնում էին։

Վիլյամի մայրիկը տանը չէր, իսկ հայրը արջի քուն էր մտել։

Մայրը եկավ տուն և ձայն տվեց․

-Վիլյա՜մ։

Ոչ մի արձագանք։ Գնաց Վիլյամի սենյակ ու տեսավ, որ Վիլյամը այնտեղ չէր, պատուհանից ձայն տվեց և կրկին ոչ մի արձագանք։ Իջավ բակ, հարցրեց Վիլյամի ընկերներից։ Ոչ ոք չէր տեսել Վիլյամին։ Մայրը գնաց տուն՝ հորն արթնացնելու։Մայրը պատմեց նրան, որ Վիլյամը տանը չէ, նրանք նստեցին մեքենա և գնացին անտառ։

Տղաները քայլելով իջնում էին գյուղ, մեկ էլ լսեցին,  ինչ-որ տարօրինակ ձայն, դա մեքենայի ձայն էր։ Նրանք վախեցան և թաքնվեցին ծառի տակ,  նրանց կողքով արագ անցավ մեքենան։ Վիլյամն այդ պահին նկատեց, որ իր հայրիկի մեքենան է։ Սկսեցին վազել մեքենայի հետևից։ Նրանք վազում էին շատ արագ,  բայց չէին կարողանում հասնել մեքենային, հանկարծ հայրը մեքենայի հայելու միջից  նկատեց որդուն, միանգամից կանգ առավ  և գնաց նրանց բերելու։Նրանք  վերջապես արդեն տանն էին․․․Էդուարդը մինչ երեկո մնաց Վիլյամին հյուր, իսկ երեկոյան եկեն նրան տուն տանելու։

Վիլյամն անընդհատ հիշում ու ու դեռ լսում  էր աշնանային անտառի խշշոցը, գույնզգույն տերևաթափը, քչքան գետակի ձայնը, որն իսկական աշնանային համերգ էր․․․


Posted October 12, 2024 by Մարկ Հովեյան in category Հայոց լեզու7

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*