Երկու բազմանդամների տարբերությունը հավասար է մի բազմանդամի, որի անդամներ են նվազելիի բոլոր անդամները և հանելիի բոլոր անդամները՝ վերցված հակադիր նշաններով:
Հաշվենք 5x3+3x2−2 և −3x3+2x+3 բազմանդամների տարբերությունը:
1. Գրենք բազմանդամների տարբերությունը և բացենք փակագծերը՝
(5x3+3x2−2)−(−3x3+2x+3)=5x3+3x2−2+3x3−2x−3
2. Գտնենք և միացնենք նման անդամները՝
5x3+3x2−2+3x3−2x−3=8x3+2x2−2x−5
Երկու բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելու համար պետք է՝
1) բացել փակագծերը՝ եթե փակագծից առաջ դրված է «+», ապա անդամի նշանը չի փոխվում, եթե դրված է «−», ապա անդամի նշանը փոխարինվում է հակադիրով
2) կատարել նման անդամների միացում:
Առաջադրանքներ։
1․ Բացել փակագծերը և պարզեցնել արտահայտությունը՝
ա) (−11x−8y)-(14y+3.6x) բ) (5a−20b+25c)−(−18a+25b−18c)
2․ Գտնել 0.5x2+0.04y2 և 0.15x2−0.06y2 բազմանդամների գումարն ու տարբերությունը:
3․ Պարզեցնել 16−(7h+5)+4 արտահայտությունը
4․ Կատարել բազմանդամների հանումը․
5․ Կատարել բազմանդամների գումարումը և հանումը․
6․ Պարզեցնել և հաշվել հետևյալ (8ab+3b)−(6ab−3b)+4a բազմանդամի արժեքը, եթե a=6 և b=3