Подведение итогов третьего учебного периода. Русский язык

«Русский язык». В моем блоге

Я не часто принимаю учасьте в флешмобе, но учасьтвовол в одном флешмобе,Апрельском Флешмобе

Мне больше понравился проект  Учебная весна.

На какой балл (от 0 до 10) вы оцените свою работу на уроках русского языка за третий учебный период?

Я себе ставлю 6.

 

3-րդ ուսումնական շրջան ամփոփում. բնագիտություն

Իմ “Բնագիտություն” բաժինը:

Փետրվարից մայիս ամիսներին  մենք անցել ենք  հետաքրքիր դասեր բնագիտությունից. ուսումնասիրել ենք հողը, տնտեսությունը,երկրագնդի բույսերը և կենդանիները,երկրի բնական պաշարները:

Ինձ շատ է դուր եկել Երկրի օդային հագուստը դասը

 

Դասարանում. 25. 05.2022.

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1

միավոր/

Եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

պատմողական-  Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

բացականչական― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

երկար պարան

խելացի Մյունխհաուզեն

մութ երկիր

Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնաց՝ երկնքի և երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

Վազեցի

հյուսել

աճեցնել

փորել

կապել

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել հողը

Դուրս գալ բակ

Աճեցնել ծաղիկ

Տեսնել ընկերոջը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/    հիշել- Մտաբերել  իսկույն-անմիջպես   վերջիվերջո-վերջապես ուրախ-զվարդ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

բարեբախտաբար-դժբախտաբար

երկար-կարճ

բարձրանալ- իջնել

վերև-ներգեվ:

իմ լավագույն ընկերը: դասարանում 23.05 2022

իմ լավգույն ընկերնն է մեր բակի Ֆելիքսը: Մենք փոքր  ժամանակվանից ընկերություն էնք անում: Նա շատ չարաճճի է, բայց շատ ընկերասեր է:  Մենք իրար մոտիկ հարևաններ ենք: Ես ընկերություն եմ անում նրա հետ, որովտև նա շատ է սիրում խաղալ ինձ հետ, ես էլ՝ նրա, և մեր  ընկերությունը շատ թանկ է մեզ համար:

Русский язык

1. Вставьте пропущенные буквы:

В одном городе жыл сапожник. Жена умерла, а детей у него не было, и он чувствовал
себя очень одиноким. Однажды вечером он вырезал из дерева фигурку мальчика. Но ему
хотелось спать и он не закончил работу, не успел вырезать нос. Утром он ушёл на работу,
а когда вернулся, ему показалось, что в доме кто-то есть. Вдруг из кухни вышел маленький мальчишка с длинным-предлинным носом. Сапожник понял, что его деревянная фигурка ожела. Он обрадовался и тепер у него был сын! Так осуществилась его мечта.

Ինչ է տնտեսությունը. մաս 2

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

 

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե՛մեկով, և թե՛ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Կենդանիներ բուծելով,խնամելով:

  1. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օգտագործում ենք միս,  կաթ, թթվասեր, ձու, պանիր, կարագ, խնձոր, ելակ, բանջարեղենով աղաաններ և ալլն:

  1. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
  2. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև: