Հայրենագիտություն

ԿՈՄԻՏԱՍ:

Նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Երախտապարտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեծ սիրո մասին են վկայում արդի Հայաստանում Կոմիտասի անունը կրող մի շարք հաստատություններ, կոլեկտիվներ։
Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ Ընդարձակ ծառուղու երկայնքով վեր են խոյանում Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլոց հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը տվյալ գործչի կյանքի ու գործունեության խոսուն վկան է։Արդի Հայաստանում Կոմիտասի անունն է կրում նաև Երեւանի բանուկ փողոցներից մեկը։ Այն ստեղծվել է 1963-1964-ին՝ հայ ճարտարապետության եւ քաղաքաշինության ծաղկման շրջանում և քաղաքի Զեյթուն թաղամասը կապում է «Բարեկամություն» հրապարակի հետ։Հանճարեղ Կոմիտասի անունն այսօր կրում է Երևանի լավագույն համերգային դահլիճներից մեկը՝ Կամերային երաժշտության տունը։ Դա մի ինքնատիպ ու հարմարավետ (300 հոգանոց) դահլիճ է, որը կառուցվել է 1978 թվականին ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ջանքերով։Կոմիտասի մասին ստեղծվել են կինոնկարներ. «Գարուն ա, ձուն ա արել» (1969թ., Հ.Մելիք-Ավագյան), «Կոմիտասի Ձայնը» (1969թ., Ռ.Մա­րուխյան), «Կոմիտաս» (1970թ., Լ.Իսահակյան), «Կոմիտաս» (1982թ., Բ.Հովսեփյան)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *